Իվանա Թրամփը, ԱՄն ներկայիս նախագահի առաջին տիկինը, կիսվել է Թրամփի` գաղթականների վերաբերյալ արած կտրուկ հայտարարությունների մասին իր տեսակետով։
«Ես ամենևին չեմ կարծում, թե Դոնալդը ռասիստ է։ Երբեմն նա հիմարություններ է խոսում, բայց նա հաստատ ռասիստ չէ»,–նշել է նա։

Նրա կարծիքով ամեն ինչում մեղավոր են նախագահի օգնականները։ «Նա այնքան մարդկանցով է շրջապատված, ովքեր աջ ու ձախ խորհուրդ են տալիս նրան, թե ինչ խոսի։ Հնարավոր է, որ դա նրան շփոթեցնում է»,– ITV բրիտանական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իվանա Թրամփը։
68–ամյա Իվանան ամուսնացած է եղել Դոնալդի հետ 14 տարի` 1977-1991 թվականներին։ Նա իր երկրորդ ամուսինն է եղել, զույգը երեք երեխա է ունեցել։ Իվանան ծագումով չեխ է, ֆոտոմոդել է եղել, Թրամփից բաժանվելուց հետո նա հաջողությամբ զբաղվում է բիզնեսով։








































