ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց հունվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ հանդիպումից:
«Պարոն նախագահը ընդարձակ մեծամասնության մասին չի խոսել, այլ խոսել է նախագահի թեկնածուի շուրջ ընդարձակ համաձայանությունից, որը առանց ընդդիմադիրների հնարավոր չէ»,- նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ խոհրդակցությանը «Ծառուկյան» դաշինքից բացի կարող էր ներկա լինել նաև Ելք»-ը սակայն «Ելք»-ի ղեկավարի չմասնակցելը անհասկանալի էր:
Շարմազանովը նաև հարց է ուղղում․ «Ինչ է՝ սպասում էիք, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի «Ելք»-ի միտնգին»:
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչին, Շարմազանովը նշեց․ «Վիգեն Սարգսյանը գնում է այլ ճանապարհով՝ նորմալ, մարդկային: Նման առաջարկությունների բացասական իմաստը չեմ տեսնում: Իշխանությանը քննադատեք թերությունների համար, բայց ոչ լավ արարքի: Կարողա՞ Վիգեն Սարգսյանը 1000 դրամները տանում է իրենց տուն»:
Մանրամասները՝ տեսանյութում