Հայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիաբազայի ՄԻԳ–29 կործանիչների օդաչուները երևակայական թշնամու օդային թիրախների գրավում են իրականացրել` ուսումնա–վարժանքային թռիչքների ընթացքում։ Այս մասին հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը։

«Օդաչուները, ինքնաթիռ վարելու բարդ էլեմենտներով`զույգերով և ջոկատներով իրականացրել են արագընթաց թիրախների գրավման գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Էրեբունի օդանավակայանում նաև թիրախների փնտրման, նրանց ուղղությամբ պայմանական հրթիռների բաց թողնման և օրինազանց ինքնաթիռների ստիպողական վայրէջքի գործողություններ են մշակվել։







































