Կալիֆորնիայի Սանտա-Անա քաղաքում մեքենան մխրճվել է ատամնաբուժական կլինիկայի երկրորդ հարկի պատուհանի մեջ, հայտնում է The Los Angeles Times-ը։
![]()
Մեքենան, որը վարել է թմրանյութերի ազդեցության տակ գտնվող վարորդը, շարժվել է շատ մեծ արագությամբ, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, որից հետո օդ թռել և մխրճվել կլինիկայի շենքի մեջ՝ երկրորդ հարկի հատվածում։

Դեպքի վայր ժամանած հատուկծառայությունները մեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին, ովքեր աննշան վնասվածքներ են ստացել։









































