Այս տարվա հունիսին Ալսուն երկրպագուներին ներկայացրել էր իր նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակի լուսանկարները: Լուսանկարներում երգչուհին պատկերված էր Կասպից ծովի ափին՝ ճերմակ զգեստով և լայնեզր գլխարկով քայլելիս: Իսկ նոյեմբերի 5-ին երկրպագուները վերջապես կարող են գնահատել նկարահանումների արդյունքները:
Համացանցում հայտնվել է Ալսուի Останься երգի տեսահոլովակը: Դատելով YouTube-ում թողնված մեկնաբանություններից՝ երկրպագուներին երգչուհու նոր աշխատանքը դուր է եկել: