Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում Է իր այցը Լատինական Ամերիկա: Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18-ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21-ը:
Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր Է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում:
Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն Է Լատինական Ամերիկայի երկրներ:
Ուշագրավ Է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:









































