Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

1995 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. գյումրեցին քլունգով սպանել է «չենջում» աշխատող հորաքրոջ թոռանը՝ սիրուհու համար ծննդյան օրվա նվերներ գնելու համար

Գյումրիում էին ապրում: Դավիթը գոհ չէր իր կյանքից: Մշտապես կարիքի մեջ էր, ծայրը ծայրին չէր հասցնում: Նրան թվում էր, թե մյուսների մոտ ամեն բան շատ հեշտ է ստացվում, իսկ իր բախտը չի բերում:

Դավիթը նախանձում էր փող ունեցողներին: Իսկ «փող ունեցող» ասելով՝ նրա մտքում առաջինը հառնում էր Գագիկը՝ իր հորաքրոջ թոռը: Դավիթին թվում էր, թե Գագիկի բախտը ամեն բանում բերում է: Եվ նախանձի որդը կրծում էր Դավիթի հոգին:

Գագիկը օլիգարխ չէր, նա տարադրամ էր փոխանակում, արևածաղիկ էր վաճառում, գլուխ էր հանում փողից ու առևտրից:

Դավիթը տարադրամ չէր փոխանակում, տարադրամ ունենալու մասին միայն երազում էր:

Դավիթը սիրուհի ուներ, ում ծննդյան օրը մոտենում էր: Նա ցանկանում էր սիրուհուն զարմացնել իր նվերներով, ցանկանում էր փողատեր երևալ: Բայց գրպանները դատարկ էին:

Դավիթը մտածում էր՝ որտեղի՞ց գումար ճարի: Նրա սահմանափակ երևակայության մեջ միայն «փողատեր» Գագիկի կերպարն էր հայտնվում…

Եվ Դավիթը կայացրեց իր որոշումը:

Նա Գագիկին գայթակղեց էժան պղինձ գնելու, շահույթը կիսելու հեռանկարով: Տարավ իրենց տուն: Մտան խոհանոց՝ մի կտոր հաց ուտելու և սեղանի շուրջ անելիքը քննարկելու:

Գագիկը ինչ-որ բան էր պատմում, ծիծաղում էր: Դավիթը նրան չէր լսում: Հարմար պահ ընտրեց, հետևից քլունգով հարվածեց Գագիկի գլխին: Հետո հարվածները հաջորդեցին իրար՝ մոտ 10 հարված հասցրեց…

Երբ հասկացավ, որ իր նախանձի առարկային սպանել է, սրտխառնոց ունեցավ: Քլունգը մի կողմ նետեց: Քայլ արեց, որ փախչի արնագույն խոհանոցից՝ թողնի դիակը, քլունգը, նույնիսկ՝ սեփական արնագույն ձեռքերը, որ դողում էին:

Բայց Դավիթը շուտով կենտրոնացավ: Հիշեց, թե ինչի համար է սպանել Գագիկին: Արնաթաթախ ձեռքերով պրպտեց Գագիկի գրպաններում՝ 110 դոլար ու 10 հազար ռուսական ռուբլի գտավ…

Գագիկի գրպանները դատարկելուց հետո Դավիթը նրա դիակը՝ ջնջխված գլխով, քարշ տվեց մառան: Ինչքան կարողացավ՝ լվաց խոհանոցի արնապատ հատակը…

Երեկոյան աշխատանքից տուն վերադարձավ Դավիթի մայրը: Անմիջապես վատ բան կանխազգաց: Տղայի աչքերին նայեց: Ուժ ունեցավ լսելու նրա պատմությունը: Ժամանակ չծախսեց՝ կատարած ոճիրի համար որդուն անգամ հանդիմանելու վրա: Մայրական բնազդը նրան մղեց փրկելու ի՛ր տղային՝ նրա կատարած սպանությունը պարտակելով:

Դավիթը սև պարկի մեջ գցեց հորաքրոջ թոռան դիակը: Մետաղալարով կապեց պարկի բերանը: Պարկը նետեց Գյումրիչայը…

Սակավաջուր Գյումրիչայը, սակայն, ոճիր պարտակող չէր: Դավիթը այդ մասին չմտածեց:

Դավիթն ու մայրը Դավիթի մաշված շալվարով լվացին խոհանոցի, մառանի հատակները: Մայրը լվաց Դավիթի արյունոտ շորերը: Արնաջուր էր՝ որ թափում էին: Բայց տունը արյունից լիովին մաքրել չկարողացան…

Հաջորդ օրը Դավիթը սիրուհու հետ շուկա գնաց: Կոշիկներ առավ նրա ու նրա զավակների համար, ուտելիք, մանրուք՝ գրպանում փո՜ղ ուներ… Իսկ երեկոյան մատանի նվիրեց սիրուհուն՝ իրեն լիարժեք տղամարդու տեղ դրած… Ժպտաց, համբուրեց սիրուհուն, տոնական տրամադրություն ստեղծեց…

Գագիկի դիակը հայտնաբերվեց սպանությունից 12 օր անց: Խեղճ տղայի հարազատները համարյա երկու շաբաթ հույսով փնտրում էին նրան… Իսկ Դավիթը աշխատում էր նրանց աչքին չերևալ…

Դավիթին կալանավորեցին դիակի հայտնաբերումից 3 օր անց: Սպանությունից հետո նա հափշտակած գումարները ծախսելու երջանկությունը «վայելեց» 2 շաբաթ…

Դավիթ Ա.-ին դատեցին Գյումրիում: Նրա կողքին՝ ամբաստանյալի աթոռի վրա մայրն էր նստած՝ որդու կատարած սպանությունը պարտակելու մեղադրանքով:

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Մ. Կարապետյանի նախագահությամբ 1996 թվականի սեպտեմբերի 3-ին դատավճիռ կայացրեց այս գործով:

Դավիթ Ա.-ն մեղավոր ճանաչվեց այն ժամանակվա քրեական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ, 99 հոդվածի 1-ին, 6-րդ մասերով և դատապարտվեց 15 տարի ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավումով:

Դավիթի մայրը մեղավոր ճանաչվեց 205 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի ուղղիչ աշխատանքների՝ վաստակի 20 տոկոսի պահումով: Պատիժը կրելու էր իր աշխատավայրում: Եվ շարունակելու էր ապրել այն տանը, որի հատակը արյամբ էր ներծծված, պատերը՝ որդու կատարած դաժան սպանության հիշողությամբ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում