Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ԵՄ-ի հետ համաձայնագիրը և Հայաստանյան հասարակության դերակատարությունը. Կարո Եղնուկյանի հոդվածը

Վերջապես ստորագրվեց Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (ՀԸԳՀ) չնայած նրան, որ մինչև վերջին գիշերը ակնկալվում էր Պուտինի հեռախոսազանգը։ Եվրոպական արժեհամակարգին ձգտող հասարակությունը և նրանց ներկայացնող հասարակական կազմակերպությունները (ՀԿ) ողջունում էին ՀԸԳՀ-ի ստորագրումը (տես «Գործընկերության հանուն բաց հասարակության» նախաձեռնությանը միացած ՀԿ-ները և Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Ֆորումի Հայաստանի Ազգային Պլատֆորմին (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) միացած ՀԿ-ները լավ գիտակցելով, որ բարեփոխումների իրագործման համար դա միայն հնարավորություն է, եթե իհարկե Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն։ Այս պայմանագրով Եվրոպական Միությունը (ԵՄ) չի նախատեսում որևէ պարտադրանք կամ պատիժ պայմանագրի չիրագործման դեպքում, այլ միայն մատնանշում է ոլորտներ որտեղ կարիք ունեն բարեփոխումների և խոստանում է տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ծրագրի իրագործման շրջանակներում։ Ի տարբերություն Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող արդեն 20 ամյա պայմանագրի, ՀԸԳՀ-ի մոնիտորինգի պատասխանատվությունը բաժանվում է ԵՄ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի միջև, որը մեր հասարակությանը և ՀԿ-ներին կարևոր դերակատարություն է տալիս։

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունները շահագրգռված չեն իրագործել ՀԸԳՀ-ի որևէ պայման։ Բոլոր ոլորտները որոնք նշված են ՀԸԳՀ-ում (մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, տնտեսական ազատականացում, մրցունակություն, հակակոռուպցիոն գործողություններ և այլն) որպես բարեփոխումների ենթակա տիրույթներ փոխկապակցված են և անմիջականորեն ազդելու են քաղաքական և տնտեսական մենաշնորհի դեմ, որն էլ իր հերթին հակասում է իշխանության ներկայացուցիչների անձնական շահերին։

Հարց է առաջանում․ ինչու՞ է Սերժ Սարգսյանն և բնականաբար ՀՀԿ-ն այդքան ոգևորությամբ ստորագրում մի պայմանագիր, որի իրագործման դեպքում կիրականանա իրենց մահը։ Առաջին հերթին նշենք, որ Սերժ Սարգսյանն այս քայլով որոշակի լեգիտիմություն հաստատեց ԵՄ-ի առջև խայտառակ ընտրություններից հետո։ Երկրորդ, Սերժ Սարգսյանը ցուցադրեց, որ ինքը ամենա «արևմտամետ» ՀՀԿ-ականն է և պայմանագրի «երաշխավորողը»։ Երրորդ, հասկանոլով, որ պայմանագրի իրագործումը մի քանի տարի հետո նոր կարող է առարկայական դառնալ, Սերժ Սարգսյանն «ապահովագրում» է իր իշխանության մի քանի տարվա անփոփոխ կյանք։ Չորրորդ, և երևի թե ամենակարևորըը՝ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ նորից կարող է «գցել միամիտ եվրոպացիներին» և գրանտներ ստանալ սնանկությունից փրկվելու համար։

Կարծես թե սա Սերժ Սարգսյանի կողմից խորամանկ քայլ էր, քանի որ հասարակությունը և ՀԿ-ները խանդավառված էին Հայաստանը ԵՄ-ին մոտենալու գաղափարով այն աստիճանի, որ ընդունել էին լուռ դիտորդի դեր, երբ իրականում պետք է պայմանագրի դերակատարի դիրքերից հանդես գային։ Նրանք չհասկացան, որ մի քանի տարի փափուկ բարձ է դրվելու իրենց գլխի տակ սուտ խոստումների սպասելիքով։

Բայց ոչինչ, այս խաբեության փուչիկը կարելի է շատ հեշտ և արագ պայթեցնել «կարճ միացում» տալով։ Պետք չէ սպասել տարիներ այլ կարելի է հենց այս պահին ստիպել իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելել։ Եթե իշխանությունները դա չեն կարող անել, ապա թող «խոստովանեն» ԵՄ գործընկերներին, որ իրենք ի սկզբանե բարի և անկեղծ մտադրություն չեն ունեցել։

Կեղծիքը բացահայտելու համար իշխանությունների առջև պետք է դնել այնպիսի մի հարց, որը եվրոպական արժեքհամակարգի առանցքային հիմնախնդիր է, որը չունի ժամանակային կամ կոնկրետ գործողությունից կախված նախապայման ՀԸԳՀ-ում։ Հետևաբար, առիթ չի տրվի իշխանություններին խուսափել հարցից պատճառաբանելով, որ «դրա ժամանակը դեռ չի եկել պայմանագրի համաձայն»։ Այդ հարցը պետք է լինի ակնհայտ, հեշտ ապացուցելի, անհապաղ լուծում պահանջող, քանի որ կոպտորեն խախտված է մարդու իրավունքները և անհամատեղելի է եվրոպական արժեհամակարգի հետ։

Այդ հիմնախնդիրը այս պահին առնվազն 81 քաղբանտարկյալների առկայությունն է։ Եվրոպական արժեհամակարգին հարող հասարակությունը և նրան ներկայացնող ՀԿ-ները չեն կարող որևէ վայրկյան հանդուրժել քաղբանտարկյալների գոյությունը, եթե նրանք իսկապես ցանկանում են ուղղորդվել դեպի Բրյուսել տանող ճանապարհը։ Այն, որ քաղբանտարկյլաներ կան Հայաստանում՝ բոլորի համար ակնհայտ և անհերքելի է (բացի իշխանություններին՝ հասկանալի պատճառներով), սակայն կարող է անհամաձայնություն առաջանալ քաղբանտարկյալի սահմանման հարցում, որն էլ ազդում է միայն քանակի վրա։ Բայց նույնիսկ սահմանման հարցում տարակարծություն չպետք է լինի քանի, որ 2001 թվականին Հայաստանը ընդունել է Եվրոպական Խորհրդի (ԵԽ) կողմից առաջ քաշած չափորոշիչները քաղբանտարկյալի բնորոշում ստանալու համար, որը 2012 թվականին Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) վավերացրեց բանաձև 1900 «Քաղբանտարկյալ սահմանում» վերնագրով։ (տես իմ հոդվածը ԵԽԽՎ ի բանաձևի և քաղբանտարկյալների վերաբեյալ՝http://www.lragir.am/index/arm/0/right/view/155755 )

Առաջարկում եմ վերոնշյալ ՀԿ-ներին, այլ Հայաստանյան ՀԿ-ներին, կուսակցություններին և հանրահայտ անձանց միասնական ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին որպեսզի նա անհապաղ ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այդ ուղերձում անուն ազգանունով ներկայացված կլինեն, քանի որ համապատասխանում են ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալի սահմանման չափանիշներին։ Միաժամանակ հարկավոր է հայտնել ԵՄ-ին ԵԽ-ին և ԵԽԽՎ-ին, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է դրվել Սերժ Սարգսյանի առջև, որը բխում է ՀԸԳՀ-ի մարդու իրավունքների հիմնահարցից։ Այս պահանջը պետք է ներկայացվի որպես իշխանության կողմից բարի կամքի դրսևորում և այն նպատակ ունի հասարակությանը և ԵՄ-ին ապացուցել, որ իշխանությունները լրջորեն մտադիր են իրագործել ՀԸԳՀ-ն։

Եթե պահանջում նշված ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին ազատ չարձակի, ապա այս հասարակական համախմբումը պետք է կազմակերպի «հասարակական դատ»՝ հրավիրելով.

• ԵԽԽՎ-ի փորձագետների, ԵՄ Մարդու Իրավունքների Հանձնաժողովի, ԵԽ-ի և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի (ՄԻԵԴ) ներկայացուցիչների, որպես արբիտրաժի «դատավորներ»

• Իշխանության ներկայացուցիչներին՝ մասնավորապես, դատախազությունից և արդարադատության նախարարությունից, որպես «մեղադրող» կողմ

• Ենթադրյալ 81 կամ ավեի քաղբանտարկյալներն ու իրենց փաստաբաններն, որպես «պաշտպանյալ» կողմ

• Դիտորդի դերում կարող են լինել բոլոր հետաքրքրված անձինք և կազմակերպությունները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Պաշտպանը

«Հասարակական դատ»-ը քաղբանտարկյալ բնորոշման համար քաղաքական գնահատական արտահայտելու մեխանիզմ է հիմնվելով ԵԽԽՎ-ի չափորոշիչների վրա, ոչ թե իրավական դատավարության։ «Հասարակական դատ»-ին մասնակից «դատավորները», «մեղադրողները» և «պաշտպանյալները» պայմանական են և իրենց ներկայությունը պարտադիր չէ որպեսզի «հասարակական դատ»-ի յուրաքանչյուր կազմակերպիչ ՀԿ իր համար «դատավճիռ» կայացնի թե ով է քաղբանտարկյալ։ Սակայն բոլոր ՀԿ-ները պետք է օգտվեն նույն չափորոշիչներից՝ ԵԽԽՎ-ի տրամադրած։

Այս առաջարկի կիրառումը լակմուսի թուղթ կհանդիսանա իշխանության համար՝ իրենց իրական մտադրություւները ՀԸԳՀ-ն կյանքի կոչելու մասով։ Այս առաջարկի կիրառումը նաև «զորավարժություն» կլինի Հայաստանյան հասարակության համար՝ ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավարությամբ, տեսնելու համար թե ինչքանով արդյուվետ է լինելու իերնց մոնիտորինգը հետագա ՀԸԳՀ-ի իրագործման համար։ Հրապարակայնացումը «հասարակական դատ»-ի և եվրոպական կառույցների փորձագետների ներառումը բավարար քաղաքական ճնշում կհանդիսանա որպեսզի Սերժ Սարգսյանը ի վերջո ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին Հայաստանում։

Ծայրագույն դեպքում, եթե «հասարակական դատ»-ը չհաջողվեց, ապա այս նույն ՀԿ-ների համախմբումը պետք է ուղերձով դիմի ԵԽ-ին, որպեսզի Հայաստանի նկատմամբ հարուցվի խախտումների վարույթ, որտեղ ԵԽ-ն անհապաղ դադարեցնում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից, եթե մինչ այդ քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։

ՀԿ-ները հասարակության ձայնն են և եթե հիմա ձայն չբարձրացնեն ահագնացող քաղբանտարկյալների գոյության մասին, ապա նրանք կհեղինակազրկվեն և կարժեզրկվի նրանց առաքելությունը։

Շարունակելի․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում