Acer ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջ. Տ. Վանն աշխատանքից հեռացել է այն բանից հետո, երբ նրա ընկերությունը հասել է ռեկորդային եռամսյա վնասի և հայտարարել է 7 % աշխատատեղերի կրճատման մասին՝ հաղորդել է Bloomberg-ը:
Ընկերության ղեկավարի պաշտոնում Վանին կփոխարինի նրա գործող նախագահ Ջիմ Վոնը: Վանը կմնա տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում մինչև հունիս:
Երրորդ եռամսյակում Acer-ի կրած վնասը 445 մլն դոլար է կազմել: Դա կապված է համաշխարհային մասշտաբով համակարգիչների վաճառքի անկման հետ, ինչը պայմանավորված է Apple պլանշետների համբավով:








































