Նոյեմբերի 27-ին Հռոմում նշանակվել է սենատի նստաշրջան, որի ընթացքում խորհրդարանականներն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին սենատորական իրավունքներից զրկելու որոշում կկայացնեն՝ հաղորդում է Reuters-ը:
Նախկին վարչապետին ու «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավարին մեղավոր են ճանաչել խարդախության և կաշառակերության մեջ, այդ պատճառով, ըստ իտալական օրենսդրության, նա երկու տարվա ընթացքում չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել:
Բեռլուսկոնիին կասկածում են մի քանի քրեական գործերի, այդ թվում նաև սենատորներին կաշառելու մեջ:









































