Չիլիի իշխանությունները, չնայած Սանտյագոյում կաթոլիկ եկեղեցու վրա կատարված շղթայական հարձակումներին, երաշխավորում են Հռոմի ֆրանցիսկոս պապի անվտանգությունը իրենց երկիր այցելության ընթացքում: Այդ մասին հայտարարել է Չիլիի ՆԳ նախարար Մարիո Ֆերնանդեսը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Ֆերնանդեսի խոսքով՝ հարձակումների մեջ մեղադրվում են անկարգություններ հրահրողների մի քանի խմբեր, որոնք վախի մթնոլորտ տարածելու համար «սահմանափակ հնարավոություններ ունեն»:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը Չիլի կժամանի հունվարի 15-ին:




































