Monday, 29 06 2026
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան

Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու ուղղութամբ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

Պարոն Խանլարյան, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգևոր դասը, որը արգելակում է հասարակության ազատությունները ընդլայնելու և Արևմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները: Փաստացի նա թիրախավորում է Իրանի հոգևոր իշխանությա՞նը:

– Պետք է նախագահ Ռոհանիից հարցնել, թե ինքն ինչ հիմնավորումներով և նկատառումներով է դա ասում: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել: Ըստ իս՝ եղած դժգոհությունների և բողոքների ալիքը հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրներն են Իրանում, որոնք հիմնականում ստեղծվել են Իրանի դեմ տարիների ընթացքում տարբեր տեսակի, հաճախ անարդար պատժամիջոցների կիրառումից: Եվ այս վերջին միջուկային բանակցային գործընթացները, որ տեղի ունեցան Իրանի և մեծ պետությունների միջև, և համաձայնություններ ձեռք բերվեցին, նախատեսվում էր, որ  այդ պատժամիջոցները պետք է մեղմացվեին, բայց հակառակ արված քայլերի՝ ԱՄՆ-ը շարունակեց իր նախկին ընթացքը և ոչ միայն չմեղմացրեց, այլև էլ ավելի սաստկացրեց այդ պատժամիջոցները: Բնականաբար, սա ազդում է Իրանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Վերջին տարիներին ես հաճախ ականատես եմ եղել, որ հենց խորհրդարանին հարող տարածքներում, հրապարակներում տարբեր սոցիալական խմբեր՝ ուսուցիչներ, բանվորներ և այլն, իրենց սոցիալական և տնտեսական պահանջներն են վեր հանում, խաղաղ ցույցերի են դիմում: Եվ այդ օրինական դաշտը միշտ եղել է Իրանում, ինչպես բոլոր երկրներում: Այս անգամ այդ ալիքներին գումարվեց նաև քաղաքական կոմպոնենտ, ինչը, գրեթե վստահ եմ, դրսի ներդրումների և ներսից վարած քաղաքականության արդյունք էր, նկատի ունեմ և՛ ԱՄՆ-ին, և՛ ԱՄՆ դաշնակից տարածաշրջանի պետություններին, այդ պրոպագանդիստական, ապատեղեկատվական հոսանքը եկավ ավելացավ այս բոլորին, և ապակայունացման փորձ տեղի ունեցավ: Ամեն դեպքում հիմա վիճակը հանդարտ է և վերահսկելի:

Հիմա թե ում դեմ էին ուղղված բուն բողոքները՝ ես կասեի, որ դրանք արդար բողոքներ են, քանի որ Իրանում տնտեսական վիճակը լավ չէ, ձախողված են բոլոր նրանք, ովքեր տնտեսական գործերի մեջ դերակատար են: Իսկ թե քաղաքական թիրախները որոնք են, խորապես հավատացած եմ, որ տարածաշրջանում պետություններ կան, որոնք Իրանի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությունից լուրջ վնասներ են կրել, օրինակ՝ Սաուդյան Արաբիան: ԴԱԻՇ-ի հաշվեհարդարը, որի մեջ Իրանն առանցքային դեր ուներ, բավականին խառնեց տարածաշրջանի որոշ պետությունների քաղաքական հաշվարկները, այդ թվում և Թուրքիայի: Այս բոլոր պետությունները, բնականաբար,  փորձում են Իրանի դերակատարությունը տարածաշրջանում փոքրացնել,  և դրա ձևերից մեկը, հնարավոր է, ներքին ապակայունացման երևույթը լինի:

– Սա ի՞նչ ազդեցություն է ունենալու Իրանի արտաքին քաղաքականության վրա: Իրանը Սաուդյան Արաբիային է մեղադրում: Այս հակասությունները նոր դրսևորումներ կստանա՞ն:

– Սաուդյան Արաբիայի նման պետությունը չի կարող արդարության, սոցիալական հարցերի ջատագով լինել: Ծիծաղելի վիճակ է, որ այս տեսակի շարժումներին ուղղակի կամ անուղղակի հովանավորում է, քանի որ  Սաուդյան Արաբիան երևի թե ամենաբռնակալ ռեժիմներից է և մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից:  Չեմ կարծում՝ ներքին ապակայունացման փորձերը կարողանան Իրանին շեղել իր վարած քաղաքականությունից տարածաշրջանում: Եվ սոցիալ-տնտեսական հարցերից դժգոհ ժողովուրդը թվում է, թե սա շատ լավ է գիտակցում: Այս օրերին կարող եմ ասել, որ այստեղ ընդհանրապես շարժում գոյություն չունի: Եվ ինձ չի թվում, որ Իրանը իր քաղաքականության մեջ փոփոխություններ է պատրաստվում մտցնել այս պատճառով: Իրանը իր արտաքին քաղաքականությունը ճշտելու և վարելու համար, բնականաբար, ինչպես բոլոր մյուս պետությունները, ելնում է իր ազգային շահերից: Եվ քանի դեռ դրանք չեն փոփոխվել, բնականաբար, վարած քաղաքականության մեջ էլ չի կարելի նախատեսել, որ մեծ փոփոխություններ կլինեն: Ես առնվազն նման բան չեմ տեսնում:

Ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի ձերբակալությունը: Նշվում է, որ նա անկարգություններ հրահրելու համար է ձերբակալվել: Նա Արևմտյան Բուշեր քաղաք այցելության ժամանակ ասել է, որ ներկայիս առաջնորդներից ոմանք ապրում են մարդկանցից հեռու և ոչինչ չգիտեն հասարակության իրական խնդիրների մասին, որ Իրանը տառապում է «տնտեսության բացակայությունից»:

– Նախկին նախագահ Ահմադինեժադի քաղաքական հայտարարությունների հետ համաձայն չեմ: Իր բռնած ուղղությունը այս հարցում ինձ մի փոքր զարմացնում է, որովհետև ինքը ութ տարի եղել է այս երկրի գործադիր իշխանության ամենաբարձր դեմքը: Թե ինչպես է ինքը նման մեղադրանքներ հնչեցնում՝ ինձ համար իսկապես անընդունելի է, որովհետև պետական կադրերի հիմնական մասը նույնն է, ինչ իր ժամանակ էր: Նախարարների, քաղաքական պորտֆելների փոփոխություն է ընդամենը տեղի ունեցել իր ժամանակներից մինչև հիմա:

Իսկ թե ինքը ինչ կապ կարող է ունենալ, ես չեմ կարող ոչինչ ասել, որովհետև Ահմադինեժադի կապվածությունն այս ցույցերի հետ պետք է ճշտվի դատարանի միջոցով: Ամեն դեպքում, իր քաղաքական հայտարարություններն ինձ համար ընդունելի չեն:

– Պարոն Խանլարյան, քաղաքացիական պատերազմի վտանգը որքանո՞վ է այս պահին չեզոքացել, որքանո՞վ է հավանական, որ այն նորից կբռնկվի:

– Չի բացառվում: Չեմ կարող հստակ կանխատեսում անել, բայց քանի դեռ գոյություն ունեն այդ ապակայունացման երևույթների պատճառները, կարծում եմ՝ կկրկնվի: Այն, ինչ առնչվում է Իրանի իշխանություններին, սոցիալ-տնտեսական պատճառների այն բաժինը, որը ներքին է, դրանց հաղթահարման կամ մեղմացման համար լուրջ քայլեր են ձեռնարկում: Մենք այս օրերին խորհրդարանում բյուջեի վավերացման, քննարկման օրակարգն ունենք: Ականատես եմ, որ  և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը իսկապես մտահոգ են և փորձում են մեղմացնել: Այն բաժինը, որ գալիս է պատժամիջոցներից, դրանց  հաղթահարումը, բնականաբար, շատ արագ չի լինելու: Դրանք կապված են տարածաշրջանի և համաշխարհային քաղաքականության խնդիրների հետ: Շատ լուրջ պատճառներ կան տարածաշրջանի որոշ պետությունների մոտ Իրանին ընդհանրապես ոչնչացնելու, Իրանի նկատմամբ ակնհայտ և բացահայտ թշնամանք գոյություն ունի, և, ցավոք, ամենահետադիմական և անմարդկային հատկություններով օժտված պետությունները այս հարցում լուրջ գործ են կատարում Իրանին ընդհանրապես խեղճացնելու կամ ընդհուպ ոչնչացնելու ուղղությամբ:

– Իրանում ստեղծված վիճակն ի՞նչ ազդեցություն կունենա Իրանի հարևան Հայաստանի վրա:

– Կարծում եմ՝ Իրանի արտաքին քաղաքականության կուրսում փոփոխություն չի լինելու, Հայաստանի հետ մենք բավականին ռազմավարական փոխհարաբերություն ունենք, և չեմ կարծում, որ փոփոխություններ լինեն: Բայց պետք է միշտ հիշել՝ ո՞ր Իրանն է, որ կարող է վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Հետևաբար Հայաստանն էլ իր հերթին, որպես ամենամոտ հարևան Իրանին՝ ոչ միայն քաղաքական առումով, այլև պատմականորեն մոտ երկիր և ժողովուրդ, պետք է կարողանա լուրջ քայլեր անել իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու, որովհետև Իրանը այն պետությունը չէ, որ ներկայացնում են,  Իրանը քաղաքակրթական անցյալ ունի: Այդ ուղղությամբ իսկապես անելիք կա: Մեր համայնքի կենսափորձը դրա հետևանքն է, որ մենք որպես համայնք, հայություն ոչ միայն  խնդիրներ չենք ունեցել, այլև, ընդհակառակը, ունեցել ենք ներքին զարգացում ունեցող, փթթացող համայնք և ոչ միայն գոյությունը պահպանող: Այդ իմաստով մեր կենսափորձը Իրանի իսկական դեմքը ցույց տալու լավագույն օրինակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում