Իսպանական El Mundo պարբերականի ղեկավարությունը խոստացել է դատախազությանը փաստաթղթեր ներկայացնել, որոնք կհաստատեն ամերիկյան հատուկ ծառայությունների` իսպանացիներին լրտեսելու փաստը:
Պարբերականը հիշեցնում է, որ Իսպանիայում պետական մեղադրողները պահանջել են ներկայացնել այդ փաստաթղթերի բնօրինակները, երբ El Mundo-ն հրապարակել է դրանց լուսանկարները:
Իսպանիայում դատախազությունը ցանկանում է վստահ լինել այդ փաստաթղթերի իսկական լինելու մեջ, քանի որ պաշտոնական իշխանությունները հերքում են Իսպանիայի քաղաքացիներին լրտեսելու փաստը:










































