Saturday, 04 05 2024
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

88-ի շարժում-30. ո՞վ էր կանգնած ՀԱԲ-ի թիկունքում

1988-89թթ-ին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում լարվածության մեծացմանը զուգահեռ ձևավորվեցին ինքնապաշտպանության ջոկատներ, որոնց մեծ մասը գործում էր ՀՀՇ-ի հովանու ներքո` ենթարկվելով միասնական հրամանատարության: Աշոտ Նավասարդյանի հիմնադրած «Անկախության բանակը»` թեև ինքնուրույն կազմակերպչական կառույց էր, սակայն սերտ համագործակցության մեջ էր ՀՀՇ-ի ջոկատների և նրանց հրամանատար Վազգեն Սարգսյանի հետ: Շարժման քաղաքական և կազմակերպչական տրամաբանությանը հակառակ էր գործում միայն «Հայոց ազգային բանակ»(ՀԱԲ) ռազմական խմբավորումը, որն ավելի շատ աչքի էր ընկնում ոչ թե առաջնագծում, այլ` Երևանում, որտեղ ՀԱԲ-ի ջոկատները հակադրվում էին ՀՀՇ-ին, շատ դեպքերում զբաղված էին ռեկետով:

Ռազմիկ Վասիլյանի ղեկավարած ՀԱԲ-ում կային նվիրյալներ, սակայն ղեկավարության մեջ գերակշռում էին արկածախնդիր ու կրիմինալ հակումներ ունեցող մարդիկ: ՀԱԲ-ի մասին հանրային տրամադրությունները բևեռացված էին. հասարակության մի մասը նրանց համարում էր հայրենիքի նվիրյալներ, մյուսները պնդում էին, որ ՀԱԲ-ը ձևավորվել է Մոսկվայի ցուցումով` համազգային շարժումը պառակտելու համար:

Փաստն այն է, որ ՀԱԲ-ը հրաժարվեց զինաթափվել անգամ 1990-ի օգոստոսին, երբ իշխանության եկավ ՀՀՇ-ն, որը քայլեր էր ձեռնարկում ազգային զինված ուժեր ստեղծելու ուղղությամբ: Այդ օրերի վարչապետ Վազգեն Մանուկյանը մի հարցազրույցում ասել է. «Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի:

ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար»:

Ըստ պաշտոնական վարկածի`«Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ ահաբեկչական գործողությունների: Վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռաֆայել Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծել են ՀԱԲ-ի մարտիկները: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը և պատգամավոր Վիտյա Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են»:

ՀԱԲ-ի ղեկավարությունը ձերբակալվեց, սակայն մինչև վերջ շարունակում էր պնդել, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունեցել, որովհետև իբրև թե ՀԱԲ-ը ՀՀՇ-ի միակ այլընտրանքն էր: Իրականում` ՀԱԲ-ը չէր վայելում հասարակության զանգվածային աջակցությունը, ավելին` ինքնակոչ բանակի թեզը քննադատության չի դիմանում, որովհետև ոչ մի իշխանություն չի հանդուրժելու ոչ պետական զինված խմբերի առկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում