«Հետախուզությունը մաս է կազմում մեր զինված ուժերի զորատեսակների և ծառայությունների, և իր կատարելագործման ընթացքում նա հասել է մի աստիճանի, որ լիարժեք իրականացնում է ԶՈւ առջև դրված խնդիրներն իր մասով»,- նոյեմբերի 5-ին Հետախույզի օրվան և ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումների կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանն այսպիսի գնահատական տվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր հետախուզությունը անցած ճանապարհ ունի: Ամբողջ աշխարհը գիտի, որ հայ ժողովրդի զավակները մեծ փորձ ունեն միջազգային, համաշխարհային հետախուզության իրականացման մեջ: Այդ ամենը փոխանցվել է նաև այսօրվա մեր հետախույզներին, որոնք և՛ Արցախյան գոյապայքարի ժամանակ, և՛ հետպատերազմյան տարիներին իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են բարձր մակարդակով»,- ասաց նա:
Օհանյանի խոսքով՝ հետախույզները ոչ միայն պիտի ֆիզիկապես ուժեղ լինեն, այլև խելոք գործեն, մանավանդ այն խնդիրների դեպքում, որոնք մեր դաշտում չեն, այլ՝ հակառակորդների:
Մանրամասները՝ տեսանյութում:









































