Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Վատիկանի դեսպանատունը ենթարկվել է ականանետային հարձակման: Դիվանագիտական առաքելության տարածքում ընկել է մեկ արկ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության ներկայացուցչին:
Նրա խոսքերով՝ արկն ընկել է դեսպանատան տանիքին:
Շենքը կրել է նյութական վնաս, զոհեր չկան:









































