«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին տեղեկացրեց, որ հայտարարություն ունի: Դատավորը նրան մի քանի անգամ հորդորեց հայտարարությունը նստած չանել, այլ ոտքի կանգնել ու չխախտել դատավարության կարգը:
Սեֆիլյանն, այնուամենայնիվ, տեղից խոսեց, ինչի համար արժանացավ սանկցիայի՝ նախազգուշացման: «Դուք խանգարում եք իմ խոսքի իրավունքին: Մեր ընկերները հացադուլի մեջ են»,-ասաց նա, ապա նշեց, որ լքում է նիստերի դահլիճը՝ այդ կերպ աջակցելով «Սասնա ծռեր» զինված խմբի հացադուլավոր-անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի: