Երեքշաբթի երկաթուղային գնացքների երթևեկությունը խափանվել է Վալոնիայում և Ֆլանդրիայում մեքենավարների բելգիական արհմիության գործադուլի հետևանքով՝ հաղորդում է Interfax-ը:
Վաղ առավոտյան սկսված ակցիան կտևի մեկ օր: Մեքենավարները պահանջում են աշխատանքի պայմանների բարելավում:
Վալիոնիայում տարբեր գծերի վրա չեղյալ է հայտարարվել գնացքների 2/3-ի երթևեկությունը: Լյեժ մարզի որոշ տեղամասերում երկաթուղային երթևեկությունն ամբողջությամբ կանգնեցվել է: Գործող երթուղիները մեկնում են ուշացումներով: Ֆլանդրիայում երթևեկության խափանումներն այդքան զգալի չեն:
Միջազգային երթուղիները չեղյալ չեն հայտարարվել, սակայն երկաթուղային ծառայությունը նախազգուշացնում է հավանական ուշացումների մասին:








































