Լեհաստանը կարող է ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։ Նա վստահ է, որ Վարշավան չի ցանկանում ներդրում անել ընդհանուր գործում։
Տուսկի խոսքով՝ հանրաքվեն հնարավոր է այն դեպքում, եթե Լեհաստանը դադարի ֆինանսավորում ստանալ Եվրախորհրդից, հայտնում է The Telegraph-ը։ Երկրի համար, Տուսկի կարծիքով, նշանակություն չունեն այնպիսի օգուտները, ինչպիսիք են ընդհանուր շուկան, կարգուկանոնն ու երաշխավորված անվտանգությունը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ պատժամիջոցների սահմանման ընթացակարգ է սկսել։ Վիճելի հարց է դարձել Լեհաստանի դատական բարեփոխումը, որը Եվրահանձնաժողովը կոչ էր արել հետաձգել։



































