Արգենտինայի պաշտպանության նախարար Ավգուստին Ռոսին հայտարարել է, որ երկրի իշխանությունները հայտնաբերել են 1976-1983թթ. բռնապետության մասին մոտ 1500 փաստաթուղթ, այդ թվում՝ այն մարդկանց ցուցակը, ում հետապնդել են քաղաքական դրդապատճառներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռոսիի խոսքով՝ փաստաթղթերը ներառում են 1976-1983թթ. ռազմական խունտայի գաղտնի կանոնակարգեր:
«Մենք հայտնաբերել ենք ռազմական խունտայի ու գաղտնի վճիռների 6 թղթապանակ»,- հայտնել է նախարարը՝ հավելելով, թե դրանք հայտնաբերվել են երկրի ռազմաօդային ուժերի կենտրոնակայանի ներքնահարկերում:
Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով՝ բռնապետության ժամանակ Արգենտինայում անհետ կորել է մոտ 30 հազար մարդ:











































