Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀ-ում որևէ մեկը օրենքից վեր չի կարող լինել. Շարմազանովը՝ Ճվճվ Արոյի որդիների արարքների մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է օրերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին, որի հետևանքով երկու երիտասարդ ոստիկան է զոհվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ մայրիկի կամ քեռու և հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել: «Բոլորը օրենքի առաջ պետք է լինեն հավասար: Որևէ մեկն օրենքից վեր չի կարող լինել»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, արդյոք այդ վթարը հետևանք չէր իրավապահ մարմինների ոչ հետևողական աշխատանքի, ինչի արդյունքում երիտասարդը, ով նախկինում կատարած քայլերի համար չէր պատժվել, դարձավ ողբերգական վթարի պատճառ՝ Շարմազանովը պատասխանեց. «Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք ուժային համակարգերի, իրավապահ մարմինների թերությունները. Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժային կառույցների արդյունավետ աշխատանքի մասին: Այսօր ԱՄՆ Պետդեպը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է կամ անվտանգ չէ, որտեղ կա ահաբեկչական վտանգ և որտեղ վտանգավոր չէ: Հայաստանն այդ ցանկում ամենաանվտանգ երկրների թվում է: Սա օդից չի եկել, սա Հայաստանի Հանրապետության Նախագահի, արդարադատության համակարգի, իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքի արդյունք է: Եվ խնդրում եմ թերությունները մատնանշելուց բացի նշեք նաև առավելությունները»:

Դիտարկմանը, թե այդ անձին քննչական կոմիտեն նախկինում կատարած հանցագործության համար միայն մեկ ամիս անց է մեղադրանք առաջադրել, իսկ հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել, Շարմազանովը պատասխանեց, որ երբեք չի մեկնաբանում իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ գործունեությունը: «Կա մասնագիտական գիտելիքների կարևորություն, իսկ ես իրավաբան չեմ: Ես միշտ աշխատում եմ խոսել այն ոլորտների մասին, որոնց վերաբերյալ ունեմ գոնե դասագրքային գիտելիքներ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում