ՌԴ Կիրովյան շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին նոյեմբերի 4-ին` ժամը 07.00-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է երկու հայ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, «ՈՒազ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Մահացել է 5 մարդ, երկուսը` տուժել: Մահացածներից 2-ը հայազգի են (Դավթյան Քրիստինե Մհերի, 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի, 1965 թ.), որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում: «ՎԱԶ-2114» ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի:
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
Մանրամասները՝ «Արմենպրեսում»