Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Տարոն Մարգարյանն ինձ համար շարքային բիզնեսմեն է, սովորական գծատեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բարև, ես եմ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը, ով «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի օրերին free car իրականացնողներից էր:

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: Օրերս փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ նշել էր, որ սակագինը բարձրանալու է: Ի՞նչ եք կարծում՝ պայքարի երկրորդ փուլն արդյունավետության նույն գործակիցը կունենա՞:

 – Նշեմ, որ երբ տրանսպորտի սակագնի փոփոխության հետ կապված որոշումն առժամանակ նույնը թողեցին, թե՛ Տարոն Մարգարյանը և թե՛ պատկան մարմիններն իրենց խոսքում մշտապես շեշտում էին, որ գործընթացը կասեցվել է առժամանակ, և դեռ վերադառնալու են սակագնի փոփոխմանը: Ավելին՝ ստեղծեցին հանձնաժողով՝ քննարկելու, հասկանալու համար, թե ինչ կարող են անել, որպեսզի որոշումը լինի հօգուտ ժողովրդի, բայց, անկեղծ ասած, ես իշխանությունների կողմից ստեղծված որևէ մարմնի գործունեությանը  չեմ վստահում: Եվ եթե հանձնաժողովն իրենց կողմից է ստեղծվել, ես ունեմ շատ մեծ կասկած, որ այն կծառայի իր նպատակին և ուղղակի ձևական բնույթ չի կրի: Հերթական անգամ համոզվում ենք, որ ընդամենը ժամանակ շահելու և  կրքերը հանդարտեցնելու մի հնարք էր, որը կիրառեցին քաղաքային և հանրապետական մասշտաբի իշխանությունները:

Այժմ կլինի՞ պայքարի երկրորդ ալիք, թե՞ ոչ,  կամ ավելի մեծ թափ կհավաքի՞ պայքարը՝ դժվարանում եմ ասել: Շրջանառվում են լուրեր, որ հնարավոր է՝ սակագինը 150 դրամից թանկ լինի: Կա նաև երկրորդ կարծիք՝ մարդիկ կան, ովքեր անիմաստ են համարում պայքարը, քանի որ, ըստ նրանց, միևնույն է՝ իշխանություններն անելու են այն, ինչ առավել հարմար է իրենց: Ես խորապես համոզված եմ, որ ոչ թե չեն կարող թողնել հին սակագինը, այլ պարզապես իրենց հարմար չէ թողնել հին սակագինը, քանի որ իրենք չեն ուզում աշխատել անգամ միջին շահույթով: Այդ մարդիկ մշտապես սովոր են գերշահույթի (իսկ մեր գծատերերը սովոր են գերշահույթի), թե՛ վարորդներին ստորացուցիչ պայմաններում աշխատեցնելու և թե՛ ամենատարրական պայմանները չապահովելու հաշվին իրենք մշտապես գերշահույթ են ապահովել իրենց համար: Իսկ քանի որ հիմա ամբողջ աշխարհում գլոբալ թանկացում է՝ ավտոպահեստամասերի, վառելիքի և այլնի, ապա իրենք էլ ստիպված պետք է թանկացնեին, բայց պետք է փոխզիջումային տարբերակի գային՝ եթե անգամ թանկանար, ոչ թե միանգամից դառնար 150 դրամ, այլ չնչին թանկացում լիներ, որը չէր ազդի յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի վրա: Ի դեպ, գազի ապօրինի թանկացումից ժողովուրդը ավելի շատ է տուժելու, քան տրանսպորտի սակագնի թանկացումից:

 Այս բոլոր խնդիրները ժողովրդի մոտ հիասթափության, հուսալքության ալիք են բարձրացրել, թե՝ անիմաստ է այս երկրում որևէ բանի համար պայքարել, միևնույն է՝ չես տեսնելու պայքարի պտուղները:  

 Տարոն Մարգարյանն ինձ համար շարքային բիզնեսմեն է, սովորական գծատեր, որը, բնականաբար, որոշումներ կայացնելիս առաջնորդվում է իր մասնավոր՝ բիզնես շահով և ոչ թե հանրային շահով: Լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են, որ նա գծատեր է և բազմաթիվ բիզնեսներ ունի մայրաքաղաքում: Միաժամանակ լինել պաշտոնյա և ունենալ բիզնեսներ՝ արդեն իսկ բավարար է՝ դատելու համար նրա լավ և վատ կողմերի մասին: Օրինակ բերեմ. ԱԺ-ում ստեղծվեց հաշմանդամության խնդիրներին և դրանց լուծմանն առնչվող հանձնաժողով, որը պետք է ղեկավարեր Հակոբ Հակոբյանը՝ հակասոցիալական մի կերպար: Անտարբեր և անլուրջ մի իրավիճակ էլ այնտեղ է, երբ հասկանում ես, որ նրանք ընդամենը բիզնեսմեններ են և բախտի բերմամբ, թե պատահմամբ ներկայիս թույլ իշխանությունների օրոք հայտնվել են ինչ-որ դիրքերում և պաշտոններում, սակայն պատկերացում չունեն խնդիրներից: Երբ ամուսինս բարձրացրել է տրանսպորտի մատչելիության խնդիրը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, պատասխանել են՝ դե, գիտեք, դա գծատերերի խնդիրը չէ, և ինչու պետք է բիզնեսմենն ի վնաս իրեն նոր բան առնի բերի, թող պետությունը մտածի: Այսինքն՝ իրենք մեծ սեպ են խրում պետություն-ժողովուրդ-գործարար-մասնավոր-հասարակական շահերի միջև, և իրենց համար գերադասելի է մասնավոր շահը, քանի որ իրենք՝ լինեն ԱԺ-ում, թե քաղաքապետարանում, միևնույն է՝ իրենց մասնավոր շահերի մասին են մտածելու:

 Ցավոք, մեր ժողովրդի ողնաշարն այնպես են կոտրել, որ նա պարզապես ոչ մի բանի չի հավատում: Ժողովուրդը հերթական անգամ մեծ հիասթափություն է ապրել ընդդիմությունից, հետընտրական ընկճախտը չի հաղթահարել: Հինգ տարին մեկ հասարակությունն իր մեջ կամք է գտնում՝ ոտքի կանգնելու և պայքարելու, ստացվում է այնպես, որ առաջնորդը այնքան չի հասունացել կամ այն կերպարը չէ, որ կարողանա ժողովրդին առաջնորդել և մինչև վերջ տանել՝ այն դեպքում, երբ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջ գնալ: Ժողովուրդը, որը շարունակաբար հուսախաբվում է և այլևս կորցնում է  հավատը որևէ դրական փոփոխության նկատմամբ, դժվարությամբ է նորից պայքարի կամք դրսևորում: Եվ որևէ մեկին այլևս ո՛չ վստահում են, ո՛չ հավատում: Ես ցավ եմ ապրում հուսահատված, ընկճված ժողովրդի համար:

 – Վստահությունը ինչպե՞ս պետք է նվաճել, երբ չի վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Մարդիկ Հայաստանը համարում են անապագա երկիր և վերցնում են ճամպրուկը:

 – Որքան էլ հանրապետականները բղավեն ապահով կամ առաջ Հայաստան, շարքային քաղաքացին չի տեսնում ո՛չ ապահով, ո՛չ առաջ Հայաստան, տեսնում է  ճիշտ հակառակը: Այդ պատճառով մարդիկ այլևս վախ ունեն իրենց վաղվա օրվա նկատմամբ, շատերին գիտեմ, որոնց թե՛ սոցիալական կարգավիճակը, թե՛ պաշտոնական դիրքը լիարժեք լիցքաթափվելու և կյանքը վայելելու հնարավորություն տալիս են, բայց անգամ այդ մարդիկ ձգտում են Եվրոպայում քաղաքացիություն ստանալ: Մասնավոր զրույցների ժամանակ ասում են, որ վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ, ասում են՝ ինչ իմանանք, որ վաղը չեն ձգտի խլել մեր բիզնեսը: Ուստի այսօր ոչ միայն անապահով խավն է ձգտում դեպի դուրս, այլ նաև սոցիալապես ապահով մարդիկ, նրանք այլևս չունեն վստահություն երկրի նկատմամբ:

Բոլոր պետություններում կան խնդիրներ, թերություններ, բայց երբ քաղաքացին իր երկրում իրեն ապահով չի զգում, ինքը վստահ չէ, որ իրեն չեն գա և իր տնից հանեն՝ տեղը էլիտար համալիր կառուցելու համար, ուստի այլևս խոսել այն մասին, որ մարդիկ երկարաժամկետ հույսեր կարող են կապել այդ պետության հետ, դժվարանում եմ:

 Նախագահական ընտրությունների ժամանակ կարող էր իրավիճակը փոխվել, որը չարեցին, և հերթական անգամ իմ ժողովրդի ողնաշարը կոտրվեց: Ընդդիմություն կոչվածը, որ պետք է ժողովրդի կողքին լինի, այսօր, որպես այդպիսին, գոյություն չունի, համենայնդեպս՝ այն ընդդիմությունը, որը ներկայացված է օրենսդիր կամ գործադիր  մարմիններում, որովհետև եթե ՀՀ դատախազին, որը չեմ կարծում, թե լավ թեկնածու է, ընտրում են միաձայն, և ունենում ենք ընդամենը երեք դեմ, սա լակմուսի թուղթ է, որ մենք առհասարակ ընդդիմություն չունենք: Ընդդիմություն, որ իշխանությունից պաշտոն է ստանում, գործարքների գնում իշխանության հետ, իշխանության օրինագծերին կողմ է  քվեարկում, ես կարծում եմ՝ այս ֆոնին խոսել ընդդիմության մասին առավել քան ծիծաղելի է:

 – Կարո՞ղ եմ ենթադրել, որ նաև «Ժառանգություն» կուսակցությունից եք հիասթափված, եթե ընդհանուր եք խոսում ընդդիմության չգոյությունից:

 – Պետք է ասեմ, որ իմ տեսակով շատ նվիրվող և պայքարող մարդ եմ, բայց ինչ խոսք, չեմ թաքցնի, շատ հիասթափված եմ և հիասթափված եմ ոչ միայն շատ երևույթներից, այլև շատ մարդկանցից,  իմ գործընկեր շատ լրագրողներից, ովքեր նպաստեցին, որ ամսագիրս ինձնից խլեն: Ես մի քանի անհատի կարող եմ առանձնացնել  թե՛  քաղաքացիական, թե՛ քաղաքական դաշտից, իսկ ընդհանուր առմամբ երբ խորանում ես, թե ինչ է ներսում կատարվում, առավել զազրելի պատկեր դժվար է պատկերացնել: Երբ ընդդիմություն են խաղում, երբ խաղում են մարդկանց վստահության հետ, այնքան դժվար է այլևս ժողովրդի հավատը վերականգնել: Անհատների մակարդակով այս իրավիճակում այլևս որևէ բան փոխելը դժվար կլինի: Պետք է լինեն թե՛ անհատներ, թե՛ կուսակցություններ, որոնք ոչ թե կեղծ ընդդիմություն կխաղան, որոնք ոչ թե առաջին իսկ հնարավորության դեպքում իշխանության հետ գործարքի կգնան կամ կեղծ շարժումներ կծավալեն: Ցանկացած շարժմանը զուգահեռ  իշխանությունն իր պրոյեկտն է առաջարկում՝ ստեղծելով իմիտացիոն, շինծու պայքարի պատրանք՝ փորձելով խեղաթյուրել այդ պայքարները:  Արհեստականորեն կյանքի  են կոչվում բազմաթիվ պրոյեկտներ, որոնք շեղում են մարդկանց ուշադրությունը:

 Շատ են խնդիրները, և ինքս խորը հիասթափություն եմ ապրել: Ժողովուրդը իրոք մեղք է այնքանով, որ ո՛չ պետական առաջնորդ ունի, ո՛չ ընդդիմադիր առաջնորդ, որը կփորձի անդունդից նրան հանել: Լավ է, որ կան քաղաքացիական շարժումները, այլապես անհուսալիություն է: Մեր երկրում մի միջավայր է ձևավորվել, երբ մենք պայքարի մշտական մարզավիճակում պետք է լինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում