2018 թվականը մեկնարկեց տհաճ անակնկալով՝ հունվարի 1-ից թանկացան լայն սպառման առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ, ինչպես նաև բենզինը և սեղմված գազը։ Փորձագետների մի մասը համոզված է, որ թանկացումները սոցիալական բունտի պատճառ կարող են դառնալ։ Իշխանության ներկայացուցիչները կտրականապես հերքում են այդպիսի զարգացումների հավանականությունը։ Հունվարի 19-ին ընդդիմադիր «Ելք» դաշինքը հենց այս օրակարգով բողոքի երթ է կազմակերպել։ Որոշ վերլուծաբանների համոզմամբ, թանկացումների խնդրի շուրջ հասարակական մոբիլիզացիան կարող է էապես փոխել ընթացիկ տարվա ապրիլին նախանշված կարևոր զարգացումների նախապես ծրագրված սցենարը։ Առաջիկա հնարավոր զարգացումների մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցում ենք քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։









































