Իրանը նախատեսում է «գրավել և գաղութացնել» Սիրիան, ինչի համար մոտ ժամանկներս այնտեղ կուղարկի 100 հազար վարձու զինվորների։ Այս մասին, ՆԱՏՕ–ի երկրների դեսպաններին դիմելով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն։
«Սիրիան գրավելու և գաղութացնելու ծրագրերի շրջանակներում նրանք ուզում են այնտեղ 100 հազար զինվորներ բերել, ոչ իրանցիների, բայց իրանական հրամանատարության ներքո։ Եթե Իրանը հասնի այդ նպատակին, ապա նորից հակամարտությունը կսրվի»,– ասել է Նետանյահուն։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը «վճռական է և թույլ չի տա Իրանին՝ Սիրիայում ռազմաբազա ստեղծել», քանի որ «Իրանի կողմից Մերձավոր Արևելքի գրավում վերջին հաշվով կանդրադառնա նաև ՆԱՏՕ–ի անդամների շահերի վրա»։








































