Եթե Գերմանիայի պահպանողականներն ու սոցիալ-դեմոկրատները չկարողանան կոալիցիա ձևավորել, երկրին կարող են կրկնակի ընտրություններ սպասվել, իսկ Անգելա Մերկելը կարող է կորցնել կանցլերի աթոռը։
Նոր կառավարության ձևավորման կոալիցիոն բանակցությունները Գերմանիայում շարունակվում են արդեն ավելի քան 3 ամիս, ավելի հստակ՝ 108 օր։ Ինչպես գրում է գերմանական մամուլը, Գերմանիան սահմանել է նոր բացարձակ հակառեկորդ, քանի որ 2013 թվականի նախորդ կոալիցիոն բանակցությունները տևել են 86 օր։
Բանակցությունները կշարունակվեն մինչև ուրբաթ։ Դրանից հետո կսկսվի «կոալիցիադա» (քաղաքական ճգնաժամ), որը, ըստ նախնական կանխատեսումների, կշարունակվի մինչև ապրիլ։ Նոր կառավարության ձևավորումը մեծամասամբ կախված է զիջումների գնալու կողմերի պատրաստակամությունից։ Հակառակ դեպքում կառաջանա կրկնակի ընտրությունների անհրաժեշտություն, ինչի հետևանքով ընտրողների աջակցությունը ևս մի քանի տոկոսով կպակասի։









































