ԱՄՆ-ը հունվարի 12-ին կհայտարարի այն մասին, թե կերկարացնի՞ Իրանի վրայից պատժամիջոցների հանման ռեժիմը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։

«(Պետքարտուղար Ռեքս) Թիլերսոնը կհանդիպի նախագահի և (Դոնալդ Թրամփ) և (պաշտպանության նախարար Ջեյմս) Մետիսի հետ։ Որոշումը կլինի ուրբաթ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։









































