Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի փոփոխությունները: Ըստ որի՝ 50 մլն դրամը գերազանցող անշարժ գույքի գործարքների դեպքում կպահանջվի, որպեսզի վճարումը բացառապես իրականացվի անկանխիկ եղանակով: «Անշարժ գույքի առքուվաճառքի ընդհանուր գումարի շուրջ 12 տոկոսն է կազմում այն ծավալը, որը գերազանցում է 50 մլն դրամը: Պետք է արձանագրել, որ բավականին փոքր խումբ է ազդեցություն կրելու եւ նման գործարքների շուրջ 80 տոկոսը Երեւանի եւ հարակից տարածքներում են կենտրոնացված»,- նկատեց ԿԲ նախագահ տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:








































