Հունգարիայում, 110 տարեկան հասակում, մահացել է Էլզա Բրանդեյսը, ով տասնյակ հրեաների է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Մասնավորապես, համակենտրոնացման ճամբարի ճիրաններից նա փրկել է ապագա միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսին: 13-ամյա տղան իր մոր հետ պատսպարվել է Բրանդեյսի ամառային տանը՝ Բալատոն լճի մոտ:
Բրանդեյսը ծնվել է ավստրիական Ռուստ քաղաքում 1907 թվականին և պարուհի է դարձել:
1995 թվականին, Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» հուշահամալիրը Բրանդեյսին շնորհել է «Աշխարհի ժողովուրդների բարերար» պատվավոր տիտղոսը:






































