Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

«Ելք»-ի մարտահրավերն իշխանությանն ու «Ծառուկյան» դաշինքին

«Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման և թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին և այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է և այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաև խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին:

Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու առաջարկից հետո, որը փաստացի մերժվեց: Ընդ որում՝ այդ հարցում «Ծառուկյան» դաշինքի մերժումը, խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանված ու ռացիոնալ էր: Ինչ կանի դաշինքը «Ելք»-ի երկրորդ նախաձեռնության կամ առաջարկի դեպքում: Այստեղ, իհարկե, ուղիղ, անմիջական իմաստով առաջարկ չկա, սակայն իրավիճակը բավական պարզ է՝ «Ելք»-ն անում է այն, ինչ առկա իրադրությունում պետք է անի ընդդիմադիր ուժը:

«Ծառուկյան» դաշինքը ևս հայտարարում է ընդդիմություն լինելու մասին, ինչպես նաև հանդես գալիս սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությամբ և թանկացումների վերաբերյալ կոշտ ընդդիմախոսությամբ: Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ փաստարկով դաշինքը չպետք է միանա «Ելք»-ին կամ ի՞նչ տրամաբանությամբ և փաստարկով պետք է մնա «Ելք»-ի նախաձեռնությանն անտարբեր:

Նվազագույնը, «Ելք»-ը սահմանում է մի, այսպես ասած, նշաձող կոնկրետ իրավիճակի կապակցությամբ, որը որոշակի իրողության առաջ է դնում «Ծառուկյան» դաշինքին՝ կազմակերպել հանրության դժգոհությունն ու բողոքը թանկացումների դեմ և դրանով փորձել ճնշում բանեցնել իշխանության վրա՝ տնտեսական քաղաքականության մեջ հրատապ քայլեր ձեռնարկելու և գործողություններ կատարելու համար:

Մյուս կողմից՝ «Ելք»-ի նախաձեռնությունն ինքը դեռևս ամբողջական չէ, այն իմաստով, որ դեռ պարզ չէ երկու բան. նախ՝ թե խորհրդարանի ընտրությանը 120 հազար ձայն ստացած «Ելք»-ը, որի կեսից ավելին Երևանում, իր ձայների կամ ընտրողների քանի տոկոսին կկարողանա մոբիլիզացնել թանկացումների դեմ երթի համար, իսկ մյուսը՝ թե «Ելք»-ն ինչ կարգախոսներով և ինչ պահանջներով է հանդես գալու, այսինքն՝ լինելո՞ւ են արդյոք տնտեսական քաղաքականության շատ կոնկրետ և ռացիոնալ պահանջներ, որոնք կկրեն ոչ միայն հռչակագրային-հռետորական ընդդիմախոսության բնույթ:

Վերջին հաշվով, այդ երկու հանգամանքից է կախված լինելու քաղաքական նախաձեռնության ամբողջական կշիռը և հեռանկարը, լրջությունը: Իհարկե, միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել այն մասին, թե արդյո՞ք նախաձեռնությունը մարտահրավեր է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում դիրքավորված խոշոր ուժ՝ «Ծառուկյան» դաշինքի համար, որը ստիպված պետք է լինի այդ դեպքում անել որևէ քայլ, որով պետք է պահի իր, այսպես ասած, դիրքը և ընդդիմության դաշտում օրակարգ թելադրողի կարգավիճակը: Այդ տեսանկյունից, կա ուշագրավ որոշակի օրինաչափություն, երբ «Ելք»-ը հանդես է գալիս որևէ հարցում աշխուժության գեներացիայով, «Ծառուկյան» դաշինքը փորձում է նույն կամ մեկ այլ հարցում պատասխանել և կամ խլել նախաձեռնությունը, կամ պահել այն իր ձեռքում:

Մյուս կողմից՝ խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ նրբերանգ՝ «Ելք»-ի նախաձեռնությունը իշխանության հատկապես որ կենտրոնին է թիրախավորելու՝ նախագահի՞ն, որին կասկածում են նաև ապրիլից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու համար, և ինչին բացահայտորեն դեմ է հանդես գալիս «Ելք»-ը, թե՞ վարչապետին: Մեկ այլ հարց է այն, թե արդյո՞ք այդ հարցում «Ելք»-ն ունի կուռ և խորը միատարրություն:

Խնդիրն այն է, որ այստեղ «Ծառուկյան» դաշինքի դերակատարումը ինքնին ուշագրավ է՝ անկախ «Ելք»-ի նախաձեռնությունից: Ապրիլին ընդառաջ ի՞նչ է անելու դաշինքը: Եթե փոքր-ինչ պարզունակ և կոպիտ ձևակերպենք հարցը՝ դաշինքն աջակցելու է Սերժ Սարգսյանի՞ հետնախագահական պլաններին, թե՞ ոչ: Կամ՝ Սերժ Սարգսյանի բոլոր պլաններին աջակցելու է ապրիորի՞, թե՞ կախված է լինելու քննարկումներից, որ կունենա Գագիկ Ծառուկյանը Սարգսյանի հետ, ինչպես նաև այն հանգամանքից, թե արդյո՞ք Կարեն և Սամվել Կարապետյանները վարչապետի պաշտոնի հարցում, այսպես ասած, կպայքարեն և այդ պայքարում կփորձեն ստանալ Ծառուկյանի աջակցությունը:

Համենայնդեպս, առայժմ կարծես թե ապրիլին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքի հռետորաբանությունը կառավարության հանդեպ ավելի ու ավելի կոշտանում է: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք ապրիլի հարցում չեն բաժանվում «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի շահերը, եթե հաշվի առնենք նաև այն, որ «Ելք»-ի բավական սուր թիրախում է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում