ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանների թիմը դիտարկում է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության շրջանակում ՀԴԲ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Թրամփի հարցաքննության հնարավորությունը։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով երեք աղբյուրի։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի փաստաբանները ՀԴԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ ձևաչափով կարող է անցկացվել զրույցը, դրա թեման, տևողությունն ու վայրը։ Նրանք փորձում են նաև փոխզիջում գտնել, որը թույլ կտա խուսափել Մյուլերի կողմից ԱՄՆ նախագահի հարցաքննությունից։

Ներկայում ԱՄՆ-ում մի շարք հետաքննություններ են անցկացվում գործով, թե արդյոք եղե՞լ է գործողությունների համակարգում Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Դրանցից մեկը վարում է հատուկ դատախազ Մյուլերը։








































