Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Կուբայից՝ Ամերիկա՝ «չերեզ Հայաստան». կուբացի կինը խաբելով ազգակիցներին հասցրել է Երևան՝ իբր ԱՄՆ ուղարկելու համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ պետք է սկսվեր կուբացի երկու կանանց՝ մայր և դուստր Բառբառա Լիմոնտա Մեգռետիի և Լեյինե Գոմես Լիմոնտայի գործով դատական քննությունը:

Կուբացի մայր և դուստրը Հայաստանում մեղադրվում են խարդախության եղանակով իրենց երեք համերկրացիների առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կե տով:

Այս գործով ևս մեկ անձի՝ Բառբառայի դստեր՝ Լեյինեի ամուսնու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջինս հայտնաբերվել է ՌԴ տարածքում… Գործի նրա մասն անջատված է առանձին վարույթում:

Ըստ մեղադրանքի՝ մայր և դուստր Բառբառան ու Լեյինեն նախնական համաձայնությամբ Հայաստանի տարածքով ԱՄՆ կուբացիների մեկնումը, մշտական բնակություն հաստատելը կազմակերպելու պատրվակով են խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակումը:

Երևանում գտնվող կուբացի Ռոդրիգես Գոմեսը 2016 թվականին գրավոր հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին, որ իր ընտանիքի վեց անդամների՝ ԱՄՆ-ում մշտական բնակության հարցը կազմակերպելու նպատակով իր համերկրացիները իրենից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար, բայց մեկնումը Հայաստանից այդպես էլ չեն կազմակեպել, գումարն էլ չեն վերադարձրել:

Գործի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 1962 թվականին ծնված կուբացի կինը՝ Բառբառա Լիմոնտա Մեգռետին, մշտական բնակության նպատակով ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող իր համերկրացիներին խաբեությամբ համոզել է, թե կարող է կազմակերպել նրանց մեկնումը Կուբայից ԱՄՆ… Հայաստանի տարածքով…

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գոմեսի ընտանիքի վեց անդամները Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց դիմավորել են Բառբառայի դուստրն ու վերջինիս ամուսինը՝ Յասսեռը:

Ժամանած կուբացիներին ապահովել են ժամանակավոր ապրելատեղով՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ:

Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար Գոմեսներից վերցրել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 36 հազար 300 դոլար և 2 հազար եվրո: Այդ գումարները Բառբառան, նրա դուստրն ու փեսան, ըստ մեղադրանքի, հափշտակել են, Գոմեսները ԱՄՆ մեկնելու թույլտվություն այդպես էլ չեն ստացել, նրանց գումարը չի վերադարձվել:

Գործով կատարված քննությամբ պարզվել է նաև, որ Բառբառայի, նրա դստեր ու փեսայի գործողություններից տուժել է կուբացի ևս մի ընտանիք, որի մշտական բնակության մեկնումը Կուբայից Ամերիկա՝ «չերեզ Հայաստան»՝ նույն մեխանիզմով իրականացնելու արդյունքում հափշտակվել է 24 հազար 920 դոլար:

Ամբաստանյալ կանանցից՝ մայրը՝ Բառբառա Մեգռետին, գտնվում է կալանքի տակ:

Դուստրը՝ Լեյինեն, ում խնամքին անչափահաս երեխա կա, ազատության մեջ է, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատական նիստին Աբովյան ՔԿՀ-ից ներկայացվել էր Բառբառան՝ նիհարիկ, ձիգ, կուբայական արտաքինով, ժպտադեմ:

Դուստրը ներկայացել էր փոքրիկ որդու հետ՝ երկուսն էլ կուբայական արտաքինով:

Փոքրիկ տղան հրաժարվեց տատիկի հետ համբուրվելուց, մայր ու աղջիկ ողջագուրվեցին…

Դատական նիստին, սակայն, չէին ներկայացել մեղադրողը, երեք տուժողները և, որ ամենակարևորն է, չէր ապահովվել թարգմանչի ներկայությունը: Այնպես որ՝ թե ինչ տեղի ունեցավ կարճատև նիստի ընթացքում, ամբաստանյալ կանայք հասկացան կոտրատված անգլերենով, որով նրանց փորձեցին կատարվածի մասին իրազեկել պաշտպաններն ու դատավորը:

Դատարանը որոշեց, որ նման պայմաններում դատական նիստը պետք է հետաձգել:

Ըստ դատարանի ունեցած տեղեկության՝ տուժողներից երկուսը Հայաստանում չեն: Նրանց վերաբերյալ հարցում կկատարվի ՍԷԿՏ համակարգով:

Մյուս տուժողը՝ Պաուլա Ալպախոն, կծանուցվի ևս մեկ անգամ: Դատարանը միջոցներ կձեռնարկի, որ հաջորդ նիստին ներկայանա իսպաներենից հայերեն, հայերենից իսպաներեն թարգմանող թարգմանիչ:

Հաջորդ նիստը տեղի կունանա փետրվարի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում