Միջազգային հետազոտողների խումբը հայտարարել է, որ ուղեղի վնասվածքները կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու բարոյական հատկանիշների և նրա որոշումներ կայացնելու ընդունակության վրա։
Ինչպես նշել են գիտնականները, բարոյական ընտրության համար պատասխանատու նեյրոնային ցանցի վնասվածքները մարդկանց հանցագործ են դարձնում։
.jpg)
Գիտական փորձարկումների ընթացքում իսրայելցի և ամերիկացի նեյրոֆիզիոլոգները դիտարկել են մի քանի տասնյակ դեպք, երբ ծանր հանցանքներ գործած մարդկանց մոտ, կենսաբանական միևնույն նեյրոնային ցանցի հետ կապված գլխուղեղի պաթոլոգիաներ և տարբեր ուռուցքներ են ախտորոշված եղել։
Որպես օրինակ գիտնականները բերում են Տեխասի դիպուկահարին, ով գնդակահարել էր 16 մարդու, այդ թվում և իր մորը։ Բժշկական փորձագիտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք, որը կարող էր հոգեկան խնդիրներ սադրել։








































