Ապրիլյան զարգացումներին ընդառաջ պայքարի պոտենցիալ չկա, պայքարը պետք է սկսեին 10 հազար դրամով հոգին վաճառելուց առաջ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք խորհրդարանական համակարգին լիակատար անցնելու ժամանակահատվածում հնարվոր է պայքար ձևավորվի՝ թույլ չտալով նաև, որ Սերժ Սարգսյանը հայտնվի վարչապետի պաշտոնում։
«Մենք հիմա ունենք բնակչության առնվազն 40 տոկոս, որը սեփական երեխաների ապագան, իրավունքը վաճառում է 10 հազար դրամով, ակնկալում եք, որ էդ մարդիկ դուրս կգան փողոց, չէ․ իրենց մի անգամ էլ 10 հազար դրամ կտան: Փողոց դուրս գալու և ուժեղ ու վտանգավոր կողմը նա է, որ պետք է կրիտիկական ծավալ հավաքվի»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։