Իր գլխավոր հատկությունները ԱՄՆ նախագահը համարում է խելքն ու հոգեկան հավասարակշռությունը։
«Կրակ և ցասում. Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը» աղմկահարույց գրքի հրապարակումից հետո, որտեղ հեղինակը կասկածի տակ է դնում ԱՄՆ գործող նախագահի մտավոր ունակությունները, Թրամփն իրեն անվանել է ոչ միայն «խելացի», այլև՝ «հանճարեղ»։ Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ում։
«Իրականում, ամբողջ կյանքի ընթացքում իմ գլխավոր հատկանիշները խելքն ու հոգեկան հավասարակշռությունն են եղել. ես շատ հաջողակ գործարարից մինչև հեռուստաաստղ և ԱՄՆ նախագահ եմ դարձել (առաջին փորձից)։ Ես կարծում եմ, որ դա կարելի է բնութագրել ոչ թե պարզապես «խելացի», այլ «հանճարեղ»,– ասվում է ԱՄՆ նախագահի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ լրագրող Մայքլ Վուլֆն իր գրքում գրում է, որ ամերիկյան առաջնորդը «մտավոր տեսանկյունից անկարող է ԱՄՆ նախագահ լինել, նա չի կարդում, չի լսում, նա ընդհանրապես հետաքրքրասեր չէ»։








































