ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել Իրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրում՝ կատարելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Associated Press-ին տված հարցազրույցում:
«Նախագահն ասել է, որ պատրաստվում է կա՛մ շտկել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, կա՛մ չեղարկել: Այժմ մենք փորձում ենք կատարել նրա տված խոստումը»,- հայտարարել է նա:
Պետքարտուղարը հստակեցրել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն այդ նպատակով Կոնգրեսի անդամների հետ աշխատում է օրենսդրական հարցերի վրա: Ինչպես նշել է պետքարտուղարը, դրա համար անհրաժեշտ խմբագրումները օրենսդրության մեջ կներմուծվեն հաջորդ շաբաթ:









































