ԱՄՆ կինոակադեմիայի անդամները ուրբաթ օրը սկսել են ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի թեկնածուների անուններով տեղեկագրերի հանձնման ընթացակարգը:
Ինչպես հաղորդում է Gold Derby ինտերնետ-հրատարակչությունը, կինոակադեմիկների հայտերը կընդունվեն մինչև հունվարի 12-ը ներառյալ: Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվելու համար կպայքարեն 341 կինոժապավեններ:
«Օսկարի» բոլոր կատեգորիաներում թեկնածուներին հայտարարելու արարողությունը կկայանա հունվարի 23-ին: Եզրափակիչ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 20-27-ը, իսկ դափնեկրի անունը կհայտարարվի «Օսկարի» հանձնման 90-րդ արարողությանը՝ Լոս Անջելեսում, մարտի 4-ին:









































