Monday, 29 06 2026
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել

Եթե եղանակն այսպես պահպանվի, կատաստրոֆա կլինի գյուղատնտեսության համար. Բերբերյան

«Կարծում եմ, որ մոտ օրերս ձմեռն իր խոսքը կասի, այլապես եթե եղանակն այսպես պահպանվի, կատաստրոֆա կլինի գյուղատնտեսության համար։ Եղանակը կտաքանա, երաշտ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին եթե ձյուն տեղա, և ձյան շերտը ծածկի աշնանացան ցորենը, ապա այդ մասով խնդիրներ չեն առաջանա։ «Այսօրվա՝ հունվարի 4-ի դրությամբ ասել, որ մենք ինչ-որ լուրջ վտանգ ունենք, չենք կարող։ Ճիշտ է, տեղումները սակավ են, դա մեզ անհանգստացնում է, բայց, կրկնում եմ, տեղումներ դեռ կլինեն։ Բացի այդ, լեռնային շրջաններում մենք ձյան շերտ ունենք, իսկ հունվարի վերջին արդեն նոր կունենանք իրական պատկեր։ Բայց նշեմ, որ եթե այսպես շարունակվի, ապա մենք շատ վատ պատկեր կունենանք։ Կարող են ծառերը բողբոջակալել, ծաղկել, ապա ցրտահարում լինի։ Եթե ձյան շերտը չծածկի աշնանացան ցորենը, ապա դա ևս կարող է ցրտահարվել։ Վտանգները շատ լուրջ կլինեն, բայց, կրկնում եմ, ես հավատացած եմ, որ բնությունը իր խոսքը կասի, և մենք բնականոն կերպով կանցնենք ձմեռային եղանակի»,- նշեց Բերբերյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ դեռ ծառերի բողբոջակալում չի սկսվել։ Հնարավոր է Մեղրիի տարածաշրջանում նման դեպքեր հանդիպեն, բայց դա, մեր զրուցակցի խոսքով, չի կարող լուրջ ազդեցություն թողնել գյուղատնտեսության, արտադրության վրա։

Բերբերյանը վերջին շրջանում այսպիսի տաք ձմեռ չի հիշում։ Մեկ տարի է հիշում՝ 90-ականների սկզբին, բայց այդ ժամանակ էլ գյուղատնտեսության համար որևէ վտանգ չառաջացավ, քանի որ հունվարի կեսից անցում կատարեցինք ձմռան եղանակի։ «Մեզ մոտ հիմնականում ձմեռը սկսվում է հունվարի 10-ից հետո և տևում է մինչև փետրվարի 10-15-ը։ Այնպես որ, ձմեռ դեռ կլինի, տեղումներ կլինեն։ Առաջիկա օրերին ձմեռն իր խոսքը կասի, և մենք գյուղատնտեսությունը չենք կորցնի»,- նշեց Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում