Իրանի ՆԳՆ-ը հայտնել է երկրի տարածք ներթափանցած ահաբեկչական խմբի ոչնչացման մասին։ «Ոչնչացվել է ահաբեկիչների զինված խումբ, ովքեր վերջերս էին Իրանի տարածք ներխուժել պայթյուններ և ցուցարարների սպանություն իրականացնելու համար»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Հրոսակների վնասազերծման հատուկ գործողությունն անցկացվել է Պիրանշեհր քաղաքի մոտ։ Գրոհայիններից մեկը ողջ է հայտնվել ուժայինների ձեռքում։
Ահաբեկիչների հետ ընդհարման ժամանակ զոհվել են Իսլամական հեղափոխության պահակազորի 3 մարտիկներ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։










































