«Կարծում եմ՝ 2018-ի կարևոր քաղաքական, քաղաքակրթական, նաև տնտեսական և մշակութային միտումը պետք է դառնա շարժումը դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ։ Այսինքն՝ այն, ինչը, իմ համոզմամբ, 2017 թվականի կարևորագույն արդյունքն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով՝ դեմոկրատիա կառուցելու համար պետք են դեմոկրատներ: «Եվրոպական երկիր դառնալու համար պետք են եվրոպացիներ։ Եվրոպացիները մազերի, մաշկի գույնը չեն, դա հարգանքն է միմյանց նկատմամբ, մարդու նկատմամբ։ Առաջնահերթությունը մարդն է, ոչ թե պետությունը, ազգը և կրոնը»,- ասաց Խզմալյանը։
Մեր զրուցակիցը հավելում է. «Մենք պարտավոր ենք Եվրոպա մտնել եվրոպական ձևով։ Վիշապին սպանելով՝ վիշապից չես ազատվում, որովհետև վիշապի մյուս գլուխներն աճում են քո մեջ։ Հասարակությունն իր մեջ պետք է մերժի վիշապիզմը, բոլշևիզմը, անհանդուրժողականությունը, բռնության հանդեպ հակումը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































