Thursday, 02 07 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

Հայաստանում այս պահին տարածված է գրիպի B և A տեսակը. առավել խոցելի են երեխաները

«Վերջին օրերի կտրվածքով մեկ օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով շտապօգնության 52 կանչ է գրանցվել ողջ հանրապետության տարածքում, որից 47-ը եղել է երեխաների շրջանում: Բացի սրանից՝ եղել են նաև շտապօգնության թոքաբորբի կանչեր, որոնցից միայն 1-ն է եղել երեխայի մոտ։ Ինչ վերաբերում է ստացիոնար դիմելիությանը, ապա, այո, կան հիվանդներ, ովքեր հոսպիտալացվել են ստացիոնար հիվանդանոցներ. դրանց հիմնական բեռը ընկել է Երևանի երեք ստացիոնար հիվանդանոցների վրա՝ «Արաբկիր», «Մուրացան» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, ինչը տրամաբանական է, քանի որ այնտեղ հոսպիտալացվում են հենց փոքրիկները, և այս ամբողջ հիվանդացության դիմելիության մեջ գրեթե 96 տոկոսը կազմում են 0-ից մինչև 5 տարեկան երեխաները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Վերջինիս խոսքով՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից հանրապետությունում շրջանառվում են գրիպի հարուցիչներ՝ գրիպ B, գրիպ A։

«Գրիպ A-ի H1N1 ենթատեսակի դեպքերը, իհարկե, եզակի են՝ 6 այդպիսի դեպք ենք ունեցել, գրեթե 20 դեպք ունեցել ենք՝ պայմանավորված գրիպ B-ով, և բազմաթիվ այլ դեպքեր ունեցել ենք այլ շնչառական վարակների վիրուսներով պայմանավորված՝ պնևմովիրուսներ, բոկավիրուսներ, ադենովիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են հենց երեխաները: Ունենք հիվանդացություն, ունենք տարիքային կազմ, որը հիմնականում երեխաներն են, և ունենք շրջանառվող հարուցիչներ, որոնք ամփոփելով և համադրելով նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ՝ պետք է ասել, որ այն հիվանդացության մակարդակը, որն այսօր դիտվում է հանրապետությունում, ոչ ահազանգող է, ոչ էլ խուճապ է առաջացնում, այլ օրինաչափ է, որովհետև գրիպը և սուր շնչառական վարակներն ունեն սեզոնային բնույթ և ակտիվանում են մասնավորապես ուշ աշնանը, ձմռանը և շարունակվում են մինչև վաղ գարուն»,- հավելեց Լիանա Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում