Փարիզում զբոսաշրջիկների հասանելիությունն Էյֆելյան աշտարակին փակվել է։ Դա արվել է տարածաշրջանում իշխող եղանակային վատ պայմանների հետևանքով։
Աշտարակի գոտում քամու ուժգին պոռթկումների հետ կապված՝ անվտանգության նկատառումներով որոշվել է փակել զբոսաշրջիկների հասանելիությունը։

Անցած գիշեր տվյալ շրջանում քամու արագությունը հասել է 41,7 մ/վ-ի։ Փարիզում և Ֆրանսիայի այլ շրջաններում նման ուժով քամիներ չեն դիտվել արդեն 7 տարի։
Ծառերի անկման հնարավորության պատճառով քաղաքապետարանի հրամանով փակվել են նաև այգիներն ու հրապարակները։ Համաձայն կանխատեսման՝ քամու ուժգնությունն այսօր ցերեկը Փարզում կհասնի 28 մ/վ-ի։









































