Երկրի վրա լույս հունվարի 2-ի գիշերը դիտվել է 2018 թվականի առաջին գերլուսինը՝ երևույթ, երբ մոլորակի արբանյակն առավելագույնս մոտենում է նրան։
Սոցցանցերի օգտատերերը հրապարկել են վիթխարի լուսնի հարյուրավոր լուսանկարներ։

Ինչպես նշել է NASA-ն, հունվարյան գերլուսինն ամենավառն է երեք ձմեռայիններից (նախորդը դիտվել է դեկտեմբերի 3-ին, հաջորդը հնարավոր կլինի տեսնել հունվարի 31-ին)։
Աստղագետները հայտնում են, որ գերլուսնից հետո հունվարի 3-ին Երկրի բնակիչները կդառնան մեծ արևի ականատեսը։ Մոլորակը կգտնվի աստղից՝ 2018 թվականին ամենամոտ հեռավորության վրա։















































