Պաղեստինյան վարչակազմի ղեկավարի մամլո քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան հայտարարել է, որ իսրայելական խորհրդարանի կողմից միավորված Երուսաղեմի մասին օրենքի հաստատումը հանդիսանում է պատերազմի հայտարարում, գրում է Պաղեստինի պաշտոնական Wafa գործակալությունը։
Աբու Ռուդեյնան հայտարարել է, որ Կնեսետում քվեարկության արդյունքներն ապացուցում են, որ Իսրայելը դուրս է եկել հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացից և այժմ փորձում է պաղեստինցիներին պարտադրել իր որոշումը։
Մահմուդ Աբասի մամլո քարտուղարը նաև նշել է, որ Թրամփի հայտարարությունն ու Կնեսետի որոշումն օրինական ուժ չունեն։ «Մենք թույլ չենք տա Իսրայելին միայնակ լուծել հարցերը, որոնք վերաբերվում են ողջ տարածաշրջանի ապագային»,-հայտարարել է նա։
Աբու Ռուդեյնան հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը հրում են տարածաշրջանը դեպի անդունդ։








































