Saturday, 11 07 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Հայաստանի դաշնակիցն ու Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերը. ինչպե՞ս կգործի Ռուսաստանը ռեգիոնում 2018-ին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփել է 2017 թ. հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:

– Պարոն Սկակով, Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ նշանավոր իրադարձություններ են տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում 2017 թ.:

Շատ սովորական տարի էր, բայց պետք է նշել, որ, այնուամենայնիվ, շնորհիվ Ռուսաստանի գործողությունների վերականգնվել է ուժերի հավասարակշռությունը ռեգիոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Շատ կարևոր է այն, որ Հայաստանը ստացավ ժամանակակից սպառազինություն: Դրանով չեզոքացվում է զինված հակամարտության, այնպիսի բախումների վերսկսման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպիսիք էին ապրիլյան իրադարձությունները:

Հետո կարևոր է մեկ այլ հանգամանք: Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանության համակարգում տեղի են ունենում որոշ փոփոխություններ, և Ռուսաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ դա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է, բայց Ռուսաստանն անկասկած շահագրգռված է, որպեսզի Հայաստանում լինի ներքին կայունություն, քաղաքական, տնտեսական կայունություն և այլն: Եվ այս իմաստով կարևոր է, որ արդեն իսկ կան որոշ դրական արդյունքներ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունից: Արդյունքները, իհարկե, ավելի համեստ են, քան ակնկալում էինք, որովհետև հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները տնտեսական ճգնաժամի մեջ են, որը դեռևս չի ավարտվել, և սկսվել է ռեցեսիա՝ որպես այդ ճգնաժամի հետևանք: Այնուամենայնիվ, Հայաստանի անդամակցումն այդ կազմակերպությանը ունեցել է որոշ դրական ազդեցություն: Սա կարևոր փաստ է:

Կարելի է ավելացնել նաև այն, որ Ռուսաստանը ցուցադրաբար չխոչընդոտեց Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը, թեև, ինչպես հայտնի է, Հայաստանում որոշ մարդիկ մտավախություն ունեին, որ Ռուսաստանը վերջին պահին կարող է խոչընդոտել ստորագրմանը: Դա չեղավ, և շատ կարևոր է, որ Հայաստանը կարող է փոքրիկ կամուրջ դառնալ Մոսկվայի և Եվրամիության՝ Բրյուսելի միջև: Եվ կարծում եմ՝ Հայաստանը լուրջ ներուժ ունի նման դերակատարում ունենալու համար:

Կարևոր է նաև այն, որ այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում ձևավորվել են երկու եռակողմ ձևաչափեր, որոնք փոխլրացնում են միմյանց: Առաջին ձևաչափը Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ համագործակցությունն է, երկրորդը՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա: Կայացել են գագաթնաժողովներ 2016-ին, 2017-ին, և հնարավոր է, որ այս ձևաչափերը նպաստեն կայունության ամրապնդմանը տարածաշրջանում և նվազեցնեն նոր հակամարտությունների բռնկման հավանականությունը, օրինակ՝ ինչպիսին էր ապրիլյան պատերազմը կամ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Եվ կարծում եմ, որ այս երկու՝ միմյանց փոխլրացնող ձևաչափերը տարածաշրջանում կայունության որոշ երաշխիք են:

– Թեև արժե նկատել, որ Թուրքիան այլ կերպ է նայում Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը՝ Ղարաբաղյան հարցում փորձելով դրանք ծառայեցնել Ադրբեջանի շահերին, և պարտադիր չէ, որ այդ հարաբերությունները դրական ազդեն տարածաշրջանում կայունության վրա:

– Իրականում ռուս-թուրքական մերձեցումը դրական է տարածաշրջանի համար, որովհետև շատերը կարծում են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան է սադրել Ադրբեջանին սկսելու ռազմական գործողությունները, և շատ հնարավոր է, որ այդ տեսակետն արդարացված է: Թուրքիան, որն այդ ժամանակ վատ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի հետ, փորձում էր դրանով բարդ վիճակի մեջ դնել Ռուսաստանին: Եվ եթե Թուրքիան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և այլևս կարիք չկա սադրելու Ադրբեջանին, ապա դա շատ լավ է:

– Ի դեպ, այս տարի նշվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշինքի կամ այլ կերպ ասած՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Ի՞նչ կարևորություն ունի այս պայմանագիրը երկու երկրների համար:

Դե ինչ կարելի է ասել: Պայմանագիրը կա, պետք է պարզապես հիշել դրա մասին, բնականաբար՝ հետևել դրա դրույթներին: Եվ Ռուսաստանի այն գործողությունները, որոնց մասին նշեցի վերևում, ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի մոռանում այս պայմանագրի մասին:

– Երբ ասում ենք՝ ռազմավարական դաշինք, նման գործընկերությունը ենթադրում է ոչ միայն խորը քաղաքական, տնտեսական հարաբերություններ, այլև համագործակցություն ռազմական, անվտանգության, էներգետիկայի ոլորտներում: Ի՞նչ կասեք հայ-ռուսական ռազմական գործակցության մասին: Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը որոշել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը, որի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2015 թ., վավերացվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը, շարունակվել են ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին՝ 200 մլն դոլարի չափով վարկային համաձայնագրի շրջանակներում, բացի այդ՝ ստորագրվել է նոր համաձայնագիր՝ Ռուսաստանից նոր «ռազմական վարկ» վերցնելու մասին (100 մլն դոլարի չափով):

Սպառազինությունների մատակարարման մասին արդեն խոսեցի: Ինչ վերաբերում է միասնական ՀՕՊ համակարգի, միացյալ զորախմբի մասին համաձայնագրերին, ապա կարծում եմ՝ կատարվել են այն քայլերը, որոնք կարող էին կատարվել շատ ավելի շուտ: Հավանաբար Մոսկվայում են ձգձգել պրոցեսը: Դա Ռուսաստանի քաղաքականության թերություններից մեկն է, երբ Ռուսաստանը արձագանքում է մարտահրավերներին, ոչ թե փորձում է կանխել դրանք: Նույնը տեղի ունեցավ այս տարածաշրջանում: Երբ իրավիճակը վտանգավոր դարձավ Ռուսաստանի համար, Ռուսաստանն ակտիվացավ և սկսեց քայլեր ձեռնարկել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում ամրապնդելու նպատակով: Բայց եթե դա արվեր ավելի վաղ, ապա կարծում եմ՝ չէր լինի ապրիլյան պատերազմը:

– Երկու երկրներն էլ պաշտոնական հանդիպումների ժամանակ մշտապես շեշտում են, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, ամենատարբեր ոլորտներում՝ սկսած քաղաքական և տնտեսական հարաբերություններից մինչև հումանիտար և մշակութային ոլորտներ: Բայց մյուս կողմից՝ հարաբերությունների խորքային շերտերում կան շատ լուրջ խնդիրներ, որոնք շարունակում են մնալ չլուծված: Օրինակ՝ հայ հանրության և նույնիսկ քաղաքական վերնախավի որոշ շերտերի դժգոհությունը Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության որոշ ասպեկտներից և առաջին հերթին՝ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունից: Ռուսաստանը որոշ հավակնություններ է ներկայացնում՝ էլ ավելի ընդլայնելու իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում: Ռուսաստանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ առաջարկեցին «պաշտոնական կարգավիճակ» տալ ռուսաց լեզվին Հայաստանում, ինչը, բնականաբար, խիստ դժգոհություն առաջացրեց Հայաստանում: Ռուսական մեդիան շարունակում է տարբեր առիթներով քարոզարշավներ կազմակերպել Հայաստանի դեմ: Ի՞նչ կասեք այս խնդիրների մասին:

– Կարծում եմ, որ ռուսաց լեզվի հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի կարգավիճակ էլ պետք չի տալ: Ռուսերենն ունի այն տեղը, որը և պետք է ունենար: Ամեն ինչ օրինաչափ է, և անհանգստանալու կարիք չկա: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա պարզ է, որ Ռուսաստանը չի կարող չհամագործակցել Ադրբեջանի հետ, և կրկին պետք է նշել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև Ադրբեջանն այս ձևաչափում չունի առաջատար դիրքեր: Ադրբեջանն ավելի շուտ միջանցքի դեր է խաղում Ռուսաստանի և Իրանի միջև, բայց չունի առանցքային նշանակություն: Եվ այս ձևաչափը ևս կարող է նպաստել Բաքվին որևէ արկածախնդրությունից զսպելու գործին: Այնպես որ, այստեղ ևս կա որոշ ներուժ: Եվ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը չի կարող զսպող դեր խաղալ, զսպել Բաքվին:

Չեմ կարծում, թե ինչ-որ բան լրջորեն սպառնում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին: Այնուամենայնիվ, իրար կապող թելերը շատ են, և հետո կա խնդիր, որը չի լուծվել և դժվար թե լուծվի հաջորդ տարի: Դա Ռուսաստանի և Հայաստանի միջև տրանսպորտային միջանցքի հարցն է, որում իր դերն ունի նաև Վրաստանը: Նկատի ունեմ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհները: Այստեղ շատ խնդիրներ կան, և Վրաստանը ինքնուրույն խաղացող չէ տարածաշրջանում. կախված է առաջին հերթին նույն Ադրբեջանից, նաև Թուրքիայից, Արևմուտքից: Բայց առաջին հերթին կախված է Բաքվից, որովհետև Ադրբեջանը էներգառեսուրսներ է մատակարարում Վրաստանին, Վրաստանը տրանսպորտային միջանցք է, տարանցիկ երկիր Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների տարանցման համար, վերջերս էլ գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլն: Մի խոսքով՝ կախվածությունը շատ լուրջ է, ուստի ես հույս չունեմ, որ այս հարցը կլուծվի հաջորդ տարվա ընթացքում:

– Հասկանում եմ Ձեր մոտեցումը: Դուք անկեղծորեն մտահոգված եք հայ-ռուսական հարաբերություններով, Հայաստանի խնդիրներով, հետևաբար փորձում եք հարթել սուր անկյունները, այնուամենայնիվ, հարձակողական զենքի մատակարարումը Ադրբեջանին զսպող դեր չի կարող խաղալ: Դա ավելի շատ զսպող գործոն է Հայաստանի համար՝ ինչպես և Հայաստանն է, որպես ռազմական ուժ, զսպող գործոն Ադրբեջանի համար: Ի՞նչ հույսեր կան, որ Ռուսաստանը կփոխի իր այս քաղաքականությունը կամ կարելի է ինչ-որ կերպ ազդել այս քաղաքականության վրա:

– Նախ՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանին զենք մատակարարելու մասին որոշումն ի սկզբանե եղել է Մոսկվայի սխալը: Դա պետք չէր անել: Բայց քանի որ այդ քայլն արվել է, համաձայնագրերը ստորագրվել են շատ վաղուց՝ մոտ 10 տարի առաջ, ապա դրանք պետք է կատարվեն: Եթե համաձայնագրի դրույթները չեն կատարվում, տվյալ պետությունը դիմում է միջազգային դատարան, հետևում են տուգանային պատժամիջոցներ և այլն: Հարցն այն չէ, որ զենք չմատակարարվի նախկին համաձայնագրերով, որովհետև այժմ զենք է մատակարարվում հին համաձայնագրերի շրջանակներում, այլ որ չստորագրվեն նոր համաձայնագրեր զենքի մատակարարման մասին: Կարծում եմ՝ տվյալ պարագայում սա ավելի կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում