Բոլորն էլ ցանկանում են ավելի կազմակերպված ու արդյունավետ ապրել և գործել: Ստորև ներկայացվում է 2018-ին «արտադրողականությունը» բարձրացնելու մի քանի միջոց:
1. Ուսումնասիրե՛ք ինքներդ ձեզ: Պետք է պարզեք, թե նախևառաջ որքանով եք «արտադրողական»:
2. Հրաժարվե՛ք Facebook-ից: Աշխատանքի ընթացքում հաճախ եք տարվում սոցկայքում առկա գեղեցիկ լուսանկարներով, ինչը խլում է թանկարժեք ժամանակից մոտ 30 րոպե:
3. Հրաժարվե՛ք սմարթֆոնից: Օգտատերերը, ըստ միջին վիճակագրության, ստուգում են իրենց դեվայսը օրական մինչև 221 անգամ:
4. Պետք է ժամանակ գտնել նաև հոբիի և մի շարք այլ սիրելի զբաղմունքների համար:
5. Ճկվող եղեք: Ճկուն մոտեցումը դրական սկիզբ կարող է հանդիսանալ ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում: