Դալասի օգտագործված հագուստի խանութի աշխատողուհին հին վերարկուի գրպանից 17 000 դոլար է գտել և վերադարձրել սեփականատիրուհուն: Այդ մասին հայտնում է Alqemeiner-ը:

Հայտնի է, որ կինը ստուգել է վերարկուն, երբ գրպաններում գտել է գումարով լի 4 ծրար: Վաճառողուհին պատմել է այդ մասին ղեկավարուհուն, ով հրամայել է նրան գտնել վերարկուի տիրոջը: Պարզվել է, որ այն պատկանում է 78 ամյա թոշակառուհուն, ով խանութին է հանձնել մահացած ամուսնու վերարկուն:
Կինը պատմել է, որ նույնիսկ չի կռահել, որ գրպաններում գումար կա: Որպես շնորհակալություն կինը խանութին տվել է 1000 դոլար:









































