Երկիր մոլորակին հերթական անգամ կանխագուշակում են կործանում, ընդ որում՝ բավականին մոտ ապագայում: Աստղաֆիզիկոս, դոկտոր Ալբերտ Շերվինսկին, ով աշխատում է Քեմբրիջում, կարծում է, որ 2014թ. հունիսին Արեգակնային համակարգը կոչնչացվի թթվային ամպի կողմից: Գիտնականը համոզված է, որ ներկա պահին այն շարժվում է դեպի մեր մոլորակը, և հենց ամռանն էլ տեղի կունենա բախումը, որից հետո կոչնչանա կենդանի ամեն ինչ:
«Լավ նորությունն այն է, որ այդ ամպի հայտնաբերումը հաստատում է տեսական ֆիզիկայի կողմից քննարկվող մի շարք սուր գաղափարներ, իսկ վատ նորությունն այն է, որ Արեգակնային համակարգի ոչնչացումը անխուսափելի է»,- իր տեսակետն է մեկնաբանել Շերվինսկին:
Ընդ որում, NASA-ն հայտարարել է, որ թթվային ամպի մասին որևէ տվյալներ չկան՝ փոխանցում է RBK-ն: Սակայն կարծիք կա, որ ամերիկացիները միտումնավոր են թաքցնում վատ լուրերը՝ խուճապ չառաջացնելու նպատակով: