Իրանում երկրորդ օրն է՝ ցույցերը շարունակվում են, հայտնում է 10minut.info-ն: Ցոցարարները բողոքում են գործող ռեժիմի դեմ, որը երկիրը հանգեցրել է տնտեսական անկման:
Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են: Ուժայինները ակտիվիստների դեմ կիրառել են ջրցաններ:
Իրանի առաջին փոխնախագահ Էշաք Ջահանգիրին ենթադրություն է հայտնել, որ բողոքի ակցիաների կազմակերպման հետևում կառավարության ընդդիմադիրներն են:
Թեհրանում, Ռեշտեում, Կերմանշահեում, Իսպահանում և Համադանում ցույցերի առիթը հավկիթի գնի կրկնակի բարձրացումն է, բայց հետո այն ձեռք է բերել քաղաքական բնույթ. պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին և վերջ տալ ոստիկանության կամակատարություններին: Երկրի իշխանություններին նաև կոչ են անում դադարեցնել մասնակցությունը Եմենի, Սիրիայի և Իրաքի հակամարտություններին:
Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ցուցարարները քիչ են և առանձնակի սպառնալիք չեն ներկայացնում: Բայց դեպքի վայրից տեսանյութերում կարելի է ցուցարարների մեծ բազմություն տեսնել:











































