ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ ԶԼՄ-ները հանուն վարկանիշի կօգնեն իրեն հաղթել 2020 թվականի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։
«Ես հաղթանակ կտանեմ և կվերընտրվեմ ևս 4 տարով այն պատճառով, որ թերթերը, հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ների բոլոր տեսակները կմտածեն, որ առանց ինձ իրենց վարկանիշերը հօդս կցնդեն»,-ասել է նա։
Նա հավելել է, որ իր կարծիքով՝ ԶԼՄ-ները կտրուկ կփոխեն իրենց վերաբերմունքն իր հանդեպ, կսկսեն սիրել իրեն և խնդրել, որ չպարտվի։
ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է CNN, NBC, CBS, ABC հեռուստաընկերությունների և New York Times թերթի աշխատանքը։ Նա նույնիսկ առաջարկել էր մրցույթ հայտարարել «ամենակեղծ ԶԼՄ-ի» կոչման համար։












































